Մարիա Դիլլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Դիլլոն
Dillon maria.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1858(1858-10-27)
ԾննդավայրՊանևեժիս, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Լիտվա
Մահացել էհոկտեմբերի 14, 1932(1932-10-14) (73 տարեկանում)
Վախճանի վայրըԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼիտվա
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի

Մարիա Դիլլոն (ռուս.՝ Мари́я (Ми́на) Льво́вна Диллон, հոկտեմբերի 27, 1858(1858-10-27), Պանևեժիս, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն և Լիտվա - հոկտեմբերի 14, 1932(1932-10-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), առաջին պրոֆեսիոնալ կին քանդակագործը Ռուսաստանում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Դիլլոնը ծնվել է Կովնոյի նահանգում, հրեա վարձակալի ընտանիքում: Վաղ տարիքում նա տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ Մարկ Անտոկոլսկու առաջին հաջողությունների տպավորության ներքո հարազատներն ուշադրություն են դարձրել Մարիայի քանդակելու ձիրքին:

1879 թվականին Դիլլոնն ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որը 1888 թվականին ավարտել է դասական նկարչի կոչումով[1]: Այդ ժամանակից ի վեր նա առանց ընդհատումների մասնակցել է Սանկտ Պետերբուրգի ամենամյա ակադեմիական ցուցահանդեսներին, երբեմն հանդես եկել նաև արտերկրում: Մարիա Դիլլոնի ակադեմիական աշխատանքներից առանձնանում են «Մարաթոնյան հաղթանակի ավետաբերը» փոքրիկ ֆիգուրը և «Անդրոմեդայի» արձանիկը: Ունենալով զարգացած տեխնիկան և ծանրակշիռ անատոմիա՝ Դիլլոնը մասնագիտացել է հիմնականում մերկ կանանց ֆիգուրներ ստեղծելու («Ստրկուհին», «Հաճույք», «Կակաչ», «Լուսնոտ» և այլն), մասամբ գեղեցիկ կանանց և երեխաների գլուխների քանդակման գործում: Նրա ստեղծագործությունների գագաթնակետը 1899 թվականին Պետերբուրգում Կելխի տան քանդակային դեկորացիան էր՝ բաղկացած աստիճանների վրա տեղադրված երեք մարմարե ֆիգուրներից և հյուրասենյակում գտնվող մոնումենտալ դեկորատիվ բուխարուց («Գարնան զարթոնք»): Նրան մեծ հռչակ է բերել նաև «Լիլիա» աշխատանքը: Լավագույն գործերից են «Տատյանա», «Օֆելյա», «Էստերալդա», «Քմահաճը», «Ընթերցանություն» և այլն: Առավել հայտնի գործերից են Նիկոլայ Լոբաչևսկու հուշարձանը Կազանում, Ալեքսանդր II կայսեր հուշարձանը Չերնիգովում, Հեռահաղորդակցության նախարար Գյուբբենտի, պրոֆեսոր Պրեմացցիի, պրոֆեսոր դե լա Ֆոսսի, գրող Դանիլևսկու և կոմպոզիտոր Արենսկու տապանաքար-հուշարձանները:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլլոնը «Հեռավոր Արևելքում» գտնվող հուշարձանի համար, որտեղ քանդակված է, թե ինչպես է բուժքույրը վիրավոր զինվորի համար հայրենիքից ստացված նամակը կարդում, 1905 թվականին արժանացել է Առաջին հոբելյանական՝ Արվեստի խրախուսման համար կայսերական ընկերության մրցույթի 2000 ռուբլի մրցանակին: Դիլլոնը ևս մեկ մրցանակի է արժանացել Պետերբուրգի 200-ամյա հիշատակի երկու մեդալների մոդելները պատրաստելու համար:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին՝ Ֆեոդոր Ֆեոդորովիչ Բուխհոլց (1857-1942), նկարիչ

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1932 թվականին Լենինգրադում: Թաղված է Սմոլենսկոե լյութերական գերեզմանոցում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]