Նիկոլայ Բլագով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բլագով
ռուս.՝ Николай Николаевич Благов
Благов-семья.png
Ծնվել էհունվարի 2, 1931(1931-01-02)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 27, 1992(1992-05-27) (61 տարեկան)
Վախճանի վայրՈւլյանովսկ, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ և խմբագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գրական շարժումներսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Поклонная гора»
«Волга»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Նիկոլայ Նիկոլաևիչ Բլագով (ռուս.՝ Николай Николаевич Благов, 2 հունվարի, 1931, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ7 մայիսի, 1992, Ուլյանովսկ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Բլագովը ծնվել է 1931 թվականի հունվարի 2-ին Տաշքենդ քաղաքում։ Հինգ տարեկան հասակում մորից սովորում է կարդալ և սիրում էր ընթերցանություն։

Ապագա բանաստեղծի մանկությունն ու պատանեկությունն անցել է Ուլյանովսկի մարզի Չերդակլիի շրջանի Անդրևեկա գյուղում։ Այստեղ նա ավարտել է տարրական դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Կրեստովո-Գորոդիշչեի միջնակարգ դպրոցում։ Ապա ավարտել է Ուլյանովսկի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ու գրականության ֆակուլտետը։

Նիկոլայ Բլագովի առաջին ուսուցիչը եղել է նրա տատիկը՝ Սեկլետինյա Իվանովնան։ Վերջինս չգիտեր կարդալ ու գրել, սակայն գիտեր բազմաթիվ հեքիաթներ, որ այնքան սիրում էր Նիկոլայը։ Տատի շնորհիվ Նիկոլայ Բլագովը մանկությունից ծանոթ էր ժողովրդական լեզվին։ 1943 թվականին Նիկոլայն ու նրա տատիկը հիվանդացան անգինայով։ Նիկոլայը առողջացավ, սակայն տատիկը շուտով մահացավ։ Վերջինս Նիկոլային էր կտակել իր ողջ ունեցվածքը։ Տատի կերպարը հաճախ է երևում Նիկոլայ Բլագովի տարբեր ստեղծագործությունների այրիների կերպարներում («Никогда не забуду я…», «Слушаю: сколько добра в русской токует природе…», «Памятник» և այլն)։

Ուսանողական տարիներին Նիկոլայ Բլագովը սկսում է գրել բանաստեղծություններ։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատում է «Ульяновский комсомолец» թերթում, որում 1956 թվականի մայիսին տպագրվում է Նիկոլայ Բլագովի «Волга» պոեմը։ Այդ պոեմի համար Նիկոլայ Բլագովն արժանանում է Երիտասարդության համամիութենական փառատոնի մրցանակին։ Հրատարակել է ընդհանուր առմամբ ստեղծագործությունների 18 ժողովածուներ։

Նիկոլայ Բլագովը մահացել է 1992 թվականի մայիսի 7-ին Ուլյանովսկում։ Թաղված է Ուլյանովսկի մարզի Չերդակլիի շրջանի Կրեստովո-Գորոդիշչեում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ Մաքսիմ Գորկու անվան պետական մրցանակ (1983) – «Поклонная гора» բանաստեղծությունների ու պոեմների գրքի համար

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոեմներ
    • «Волга»
    • «Изба»
    • «Тракт»
    • «Тяжесть плода»
  • Բանաստեղծությունների ժողովածուներ
    • «Ветер встречный» (1955)
    • «Глубинка»(1960)
    • «Просыпаются яблони» (1963)
    • «Имя твоё» (1968)
    • «Ладонь на ладони» (1973)
    • «Поклонная гора» (1975, 1979, 1984)
    • «Звон наковальни» (1977)
    • «Свет лица» (1981)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Огрызко В. В. Русские писатели. Современная эпоха". М., Литературная Россия. 2004. 552 с.
  • Сарчин, Рамиль Шавкетович. Поэтический мир Николая Благова. Казань, Отечество, 2008. 140 с. ISBN 978-5-9222-0209-1
  • Сарчин, Рамиль Шавкетович. Николай Благов. Ульяновск, ООО "Регион-Инвест", 2008. 256 с. ISBN 978-5-903817-25-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]