Նիկոլայե Բընեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայե Բընեսկու
Nicolae Bănescu
Ծնվել էդեկտեմբերի 16, 1878(1878-12-16)
Մահացել էսեպտեմբերի 11, 1971(1971-09-11) (92 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
Մասնագիտությունպատմաբան


Նիկոլայե Բնեսկու (ռում.՝ Nicolae Bănescu, դեկտեմբերի 16, 1878, Կելերաշի, Ռումինիասեպտեմբերի 11, 1971, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պատմաբան, բյուզանդագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայե Բնեսկուն եղել է բյուզանդագիտության պրոֆեսոր ԿլուԺի (1919–1937) և Բուխարեստի (1938–1947) համալսարաններում։ 1938 թվականից՝ Ռումինական ակադեմիայի իսկական անդամ։ Աշխատությունները վերաբերում են Բյուզանդիայի պատմությանը և գրականությանը, կնքագիտությանը, Ռումինիայի պատմությանը և բումլկանագիտությանը։ Դրել է հունարենի պատմական քերականություն, թարգմանել և լույս է ընծայել հույն ողբերգակներին։ Իր ուսումնասիրություններում հաճախ անդրադարձել է հայերին ու Հայաստանին։ Առանձին գործեր է նվիրել Բյուզանդիայի հայազգի կայսրերին։ Անդրադարձել է նաև հայերի դերին ռումինական ճարտարապետության մեջ։