Նիկիֆոր Նեստերովսկի
Նիկիֆոր Նեստերովսկի | |
---|---|
1886 - 1938 կամ 1941 | |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Կազանի ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Նիկիֆոր Ավրամովիչ Նեստերովսկի (1886 - 1938 կամ 1941), խորհրդային ռազմական գործիչ, բրիգադի հրամանատար (1935), ԽՄԿԿ անդամ (1920)։
Ավարտել է Կազանի ռազմական ուսումնարանը (1907)։ 1912 թվականից ընդգրկվել է հեղափոխական շարժման մեջ։ Մասնակցել է Դոնբասում կարմիր բանակի կազմակերպմանը, 1920 թվականին՝ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատմանը, եղել Բաքվի կայազորի պետ։ 1920 թվականի հունիսին, իր դիվիզիայով տեղափոխվել է Ղարաբաղ, ապա՝ Զանգեզուր, որտեղ փորձել է ճնշել հայերի ազգային-ազատագրական պայքարը և աջակցել երկրում խորհրդային իշխանության հաստատմանը։
«Մարտերում ցուցաբերած քաջության համար» պարգեատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1920)։ Սովորել է ԲԳԿԲ-ի հրամայական կազմի բարձրագույն դասընթացներում (1924)։ Մինչև 1938 թվականը պատասխանատու աշխատանք է վարել կարմիր բանակում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мнацаканян А․ Н․, Посланцы Советской России в Армении, Е., 1959։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 238)։ |