Նիկիտա Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Անդրեև
Ծնվել էմարտի 27, 1951(1951-03-27) (73 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Նիկիտա Անդրեև (ռուս.՝ Ники́та Ива́нович Андре́ев, մարտի 27, 1951(1951-03-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր նկարիչ Իվան Անդրեևի (1915-1993 թվական) ընտանիքում։ 1969 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական լիցեյը (այժմ՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Բորիս Իոգանսոնի անվան Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական գեղարվեստական լիցեյ), իսկ 1975 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գծանկարչության ֆակուլտետը՝ որակավորված նկարիչ-գծանկարիչ կոչումով[1]։ Ապրել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում։

1973 թվականից որպես նկարիչ-պատկերազարդող համագործակցել է Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հրատարակչությունների հետ։ Ձևավորել և նկարազարդել է ավելի քան վաթսուն գիրք։ Եղել է համամիութենական, համառուսական և միջազգային ցուցահանդեսների մասնակից։ 1982 թվականից դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության և Ռուսաստանի նկարիչների միության անդամ։ Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կորեայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիայի և դիզայնի պետական համալսարանի գծանկարչության ամբիոնի դոցենտ է, դասավանդում է նկարչություն և հրատարակչության կոմպոզիցիա։ Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռերիխի անվան գեղարվեստական ուսումնարանում դասավանդում է գեղարվեստա–գործնական ճյուղի դիսցիպլիններ[2]։

Նիկիտա Անդրեևի նկարազարդած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черкашин Г. А. Лейтенант Шмидт: Рассказ о руководителе революционного восстания на крейсере «Очаков» в 1905 году. — М. : Малыш, 1984. — 24 с.[3]
  • Андреев Н. И. Как человек научился летать. — Л. : Художник РСФСР, 1985. — 20 с.[4]
  • Черненко Г. Т. А все-таки полетим! — Л. : Детская литература, 1984. — 80 с.[5]
  • Черненко Г. Т. Как человек полетел в космос. — Л. : Художник РСФСР, 1987. — 16 с.[6]
  • Маркуша А. М. Человек-птица: О жизни и подвигах военного лётчика Петра Николаевича Нестерова. — М. : Малыш, 1988. — 24 с.[7]
  • Черненко Г. Т. На пользу и славу Отечества. — Л. : Художник РСФСР, 1988.[8]
  • Черненко Г. Т. Где вертятся волчки? . — М. : Малыш, 1991. — 28 с.[9]
  • Пирс Э. Хтон / Пер. с англ. С. А. Хренова. — СПб. : Северо-Запад, 1992.[10]

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքի համամիութենական և ռուսական մրցույթների դիպլոմներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина 1915—2005 / Рос. акад. художеств; [авт.-сост. С. Б. Алексеева; авт. кол. А. В. Дехтярук, Л. И. Полубкова, М. Ю. Тринда; науч. ред. Ю. Г. Бобров]. — СПб. : ЗАО «Первоцвет», 2007. — С. 401. — ISBN 978-5-903677-01-6
  2. «СОСТАВ ПЕДАГОГИЧЕСКИХ РАБОТНИКОВ на 01.01.2017г» (PDF). Rerihspbhu.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  3. «Аннотированный указатель литературы, поступившей в читальный зал в июне 2016 года». Lysva-library.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. ««Как человек научился летать Н И Андреев Художник РСФСР 1985 год» на интернет-аукционе Старина». Starina.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «ЭЛЕКТРОННЫЙ КАТАЛОГ ЛОДБ». Региональный сайт детских библиотек. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. ««Как человек полетел в космос Г Т Черненко Художник РСФСР 1987 год» на интернет-аукционе Старина». Starina.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Электронный каталог». Центральная детская библиотека г. Мурманска. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  8. «На пользу и славу Отечества». Общедоступные библиотеки Санкт-Петербурга. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  9. «2 Естественные науки» (PDF). Nordlib.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. ««Хтон» — Пирс ЭНТОНИ». SZfan.ru — издательство «Северо-Запад», фэнтези и фантастика. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.