Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն
Բնակավայր | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն (ռուս.՝ Исторический центр Нижнего Новгорода, նաև՝ հին Նիժնի Նովգորոդ, հին քաղաք, ռուս.՝ старый Нижний Новгород, старый город), Նիժնի Նովգորոդի սահմաններով կառուցապատ տարածքը մինչև 1917 թվական[1]։ Այստեղ են գտնվում բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, բնության տեսարժան վայեր և պատմական շրջաններ։
Հին քաղաքում են համախմբված տարբեր դարերի ճարտարապետական ոճեր (նեո-բյուզանդական, ստրոգանովսկոե բարոկկո, ամպիր, մոդեռն)։ Այստեղ միմյանց են հաջորդում միջնադարյան Կրեմլինը, պալատական տներ և ստալինյան նախագծով կառռւցված շենքեր։
Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին քաղաքը գտնվում է երկու լեռների վրա` Կրեմլյովսկայա և Իլյինսկայա։ Կրեմլի բլրի վրա է գտնվում Նիժնի Նովգորոդի Կրեմլը և նրա շրջակայքի պատմական շրջանները՝ Վերին և ստորին արվարձանը, Ռոժդեստվենսկայա փողոցը, պատմական փողոցների համալիրը (օրինակ՝ Մեծ Պոկրովսկայա և Վարվարսկայա փողոցները), Պեչերսկի վանքը և Պոչայան։ Իլյինսկի լեռան վրա է գտնվում Զապոչաինյա տարածքը, սկսած Իլյինսկայի փողոցից՝ ավարտվելով Լյադովի հրապարակում[1]։
Հին քաղաքի մեջ է ընդգրկված նաև հին Կանավինոն նիժնինովգորոդյան տոնավաճառով և հին Սորմովոն, չնայած այն հանգամանքին, որ այդ բնակավայրերը ներառվել են քաղաքի կազմում 1917 թվականից հետո։ Հին Կանավինոյի մեջ է ընդգրկվում նաև Նիժնի Նովգորոդի տոնավաճառը, Ստրելկի և Գորդեևկան միկրոշրջանները։ Այստեղ են գտնվում բազմաթիվ հետաքրքիր ճարտարապետական օբյեկտներ, որոնք ստեղծում են այդ տարածքի անսամբլը` տոնավաճառ, տոնավաճառի շենք, Մոսկովյան կայարանը Հեղափոխության հրապարակի հարևանությամբ, Կենտրոնական հանրախանութը, Սմոլենսկ-Վլադիմիր ծխական համայնքը Գորդեևկա միկրոշրջանում[2] և Գորդեևկա հանրախանութը, ինչպես նաև 19-րդ դարի բազմաթիվ առանձնատներ։ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղերի նախօրեին հին Կանավինոյի տարածքը վերակառուցվել է[3][4]։
Հին Սորմովոն պատմական կենտրոնից մի փոքր հեռու է։ Այս տարածքի կենտրոնը հիմնականում կառուցված է Ստալինյան ոճով, նախահեղափոխական կառույցները հազվադեպ են։ 20-րդ դարի սկզբին Սորմովոն եղել է 1905 թվականի հեղափոխական շարժումների կենտրոն[5]. դրա հետ կապված այս տարածքում տեղակայված են բազմաթիվ հեղափոխական հուշարձաններ։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն» հաստատությունը համարվում է քաղաքի և նրա զբոսաշրջային կենտրոնի հիմնական մշակութային տեսարժանությունը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 100 մշակութային և պատմական նշանակության քաղաքների մեջ[6]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում է ընդգրկվել նաև Մաքսիմ Գորկու տարելիցը[7]։ Պատմական տարածքի զարգացումը և պահպանումը պատմական ժառանգության և ժամանակակից կառուցապատողների միջև վեճերի մշտական առարկա է։ Վերջին 30 տարիների ընթացքում հին քաղաքը կորցրել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ և գրեթե կորցրել է իր պատմական տեսքը[8]։ Նոր քաղաքապետ Վլադիմիր Պանովը նույնպես շահագրգռված է հին քաղաքի պատմական մասի պահպանմամբ[9]։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր | Անվանում | Տեղադրություն |
---|---|---|
![]() |
Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն | Նիժնի Նովգորոդ |
![]() |
Նիժնի Նովգորոդի Կրեմլ | Նիժնի Նովգորոդ, Նիժնի Նովգորոդի շրջան, կենտրոն |
![]() |
Սլաք և նրա համալիր | Նիժնի Նովգորոդ, Կանավինսկի շրջան, Տոնավաճառ միկրոշրջան |
![]() |
Նիժնի Նովգորոդի տոնավաճառ | Նիժնի Նովգորոդ, Կանավինսկի շրջան, Տոնավաճառ միկրոշրջան |
![]() |
Հին Կանավինո | Նիժնի Նովգորոդ, Կանավինսկի շրջան |
![]() |
Հին Սորմովո | Նիժնի Նովգորոդ, Սորմովոյի շրջան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Карта «Историческая территория „Старый Нижний Новгород“»»։ Открытый текст։ www.opentextnn.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-17-ին։ Վերցված է 2018-02-16
- ↑ «Нижегородская Митрополия»։ Сайт Нижегородской Митрополии։ Վերցված է 2018-02-16
- ↑ «Новое «Старое Канавино»»։ Открытый Нижний։ opennov.ru։ 201-09-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-02-16
- ↑ Мария Медвидь (2015-10-01)։ «Новое Старое Канавино | Медиапроект «Столица Нижний»»։ Столица Нижний։ stnmedia.ru։ Վերցված է 2018-02-16
- ↑ «Революция в Н. Новгороде: рабочий поселок Сормово Нижегородской губернии в 1905 г.»։ NN-Stories։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-16-ին։ Վերցված է 2018-02-16
- ↑ Илья Маневич, Михаил Шахов Самые знаменитые чудеса России. — Litres, 2017-09-05. — 146 с. — ISBN 9785040577286
- ↑ «В список дат ЮНЕСКО включили юбилей Горького, который отметят в Нижнем Новгороде»։ ТАСС։ 2018-01-25։ Վերցված է 2018-02-16
- ↑ «Старый Нижний Новгород»։ Нижегородский государственный архитектурно-строительный университет։ www.nngasu.ru։ 201-03-27։ Վերցված է 2018-02-16
- ↑ «Панов: Моя задача – избежать второй Большой Покровской»։ NewsNN.ru։ 2018-01-24։ Վերցված է 2018-02-16