Նիդերլանդական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռ․ Գ․ Կիզեվետեր, «Նիդերլանդական դպրոց» տերմինի հեղինակը

Նիդերլանդական դպրոց (հայտնի է նաև ֆրանս-ֆլամանդական դպրոց), տերմին, որը բնութագրում է ծնունդով պատմական Նիդերլանդների հարավային շրջաններից ֆրանսիացի և ֆլամանդացի կոմպոզիտորների խումբը, որոնք գործել են XV դարի կեսից մինչև XVI դարի վերջը հիմնականում հայրենիքից դուրս, ժամանակակից Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի տարածքներում[1]։

«Նիդերլանդական դպրոց» տերմինը գիտության մեջ մտցրել է ավստրիացի երաժշտագետ Ռաֆայել Գեորգ Կիզեվետերը 1829 թվականին։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդական դպրոցում կոմպոզիտորների ստեղծագործություններում հիմնական տեղը զբաղեցրել է եկեղեցական (կաթոլիկ) բազմաձայն երաժշտությունը։ Միևնույն ժամանակ, Նիդերլանդական դպրոցի կոմպոզիտորներն ունեն բազմաթիվ աշխարհիկ գործեր, առաջին հերթին, բազմաձայն երգեր տարբեր երաժշտական ժանրերով՝ ֆրանսերեն (շանսոն), իտալերեն, ֆլամանդերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Հոգևոր և աշխարհիկ հատկանիշները ազատորեն միավորվեցին դարաշրջանի հիմնական «գիտնական» ժանրում՝ մոտետում։ Ժոսկեն Դեպրեի ստեղծագործություններում գերիշխող դարձավ այս ժանրի նոր տեսակը՝ մոտետը երաժշտական իմիտացիայով։

Չնայած ժանրերի և կոմպոզիցիոն տեխնիկայի ծայրահեղ բազմազանությանը, Նիդերլանդական դպրոցը, սովորաբար, կապված է վոկալ պոլիֆոնիայի հետ, որը գրված է իմիտացիոն պոլիֆոնիայի օրենքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Franco-Netherlandish school».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոննով Վ․ XV—XVI դարերի նիդերլանդացի կոմպոզիտորներ։ Լենինգրադ․ Երաժշտություն, 1984։
  • Լեբեդև Ս․Ն․ Նիդերլանդական դպրոց // Մեծ ռուսական հանրագիտարան. Т.22. Մ., 2013, էջ 611։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 278