Նիդա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիդա
Nida Wislica 20060503.jpg
Բնութագիր
Երկարություն151 կիլոմետր
Ավազանի մակերես3865 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումMoskorzew?
Գետաբերանի տեղակայումՎիսլա
Կոորդինատներ
Հոսող հոսքերBrzeźnica?, Mierzawa? և Maskalis?
ԵրկրամասŚwiętokrzyskie Voivodeship?
ՋրահավաքVistula basin?

Նիդա (լեհ.՝ Nida), գետ Լեհաստանի հարավում՝ Վիսլայի ձախ վտակը։ Գետի ափին տեղակայված է լանդշաֆտային այգի, որը ընդգրկում է 231,64 կմ² տարածք և ներառում է ինը արգելոցներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի երկարությունը կազմում է 151 կմ, իսկ ջրահավաք ավազանի մակերեսը՝ 3865 կմ²։ Այն տիպիկ է հարթավայրային գետ է՝ շատ ցածր անկմամբ։ Գետի ամենանեղ հատվածում հունն ունի 6 մետր լայնություն։ Ամենալայն հատվածում, որը գտնվում է Մոտկովիցե գյուղի մոտակայքում, լայնությունը կազմում է 79 մետր։ Գետի խորությունը տատանվում է 0,4-ից մինչև 2,6 մետրի սահմաններում։ Նիդա գետւ համարվում է Լեհաստանի տաք գետերից մեկը։ Ամռանը ջրի ջերմաստիճանը + 27 °C է։

«Նիդա» անվանումն ունի նաև Վկրա գետը վերին հոսանքում։

Գետի հովիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդա գետի հովիտը Լեհաստանի հարավում գտնվող աշխարհագրական տարածք է, որը ձգվում է 65 կմ երկարությամբ և 6 կմ լայնությամբ։ Հովտի ստորին հատվածը հարթ է և խոնավ։ Նախկին հնահունային հատվածներում արդյունահանում են տորֆ։ Հովտում կան բազմաթիվ մարգագետիններ և արոտավայրեր, նրա գլխավոր և հնագույն քաղաքային կենտրոններն են Պինչուվը, Վիսլիցան և Նովայի-Կորչին քաղաքները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]