Ներս թող ինձ։ Սագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ներս թող ինձ
անգլ.՝ Let me in
Let Me In Poster.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդորամա, սարսափ, մելոդրամա
ՀիմքՆերս թող ինձ
Թվական2010 թվական
Պրեմիերասեպտեմբերի 13, 2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄետ Ռիվաս
ՊրոդյուսերՍայմոն Օուկս Գայ Իստ
Սցենարի հեղինակՋոն Լինդկվիստ
ԴերակատարներԿոդի Սմիթ Մակֆի, Խլոյա Մորեց, Ռիչարդ Ջենկինդ, Կարա Բուոնա, Սաշա Բարեզի
ՕպերատորԳրեգ Ֆրայզեր
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունSummit Entertainment
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ
Let Me In (film) Վիքիպահեստում

«Ներս թող ինձ։ Սագա» (անգլ.՝ Let me in), ամերիկյան ֆիլմ։ Գլխավոր դերասանները՝ Օսկարն ու Էլին են, ֆիլմում՝ Օուեն և Էբբի։ Ֆիլմի պրեմիերան եղել է սեպտեմբերի 13-ին, 2010 թվականին[1][2]: Ռուսաստանում ֆիլմը հայտնվեց նոյեմբերի 25-ին, 2010 թվականին։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուենը դժբախտ ու միայնակ 12- ամյա տղա է։ Նրա ծնողները բաժանված էին, իսկ նրան հաճախ սպառնում էին դպրոցի տղաները։ Տանը, լույսերն անջատելով, տղան հեռադիտակի միջոցով հետևում էր իր հարևաններին։ Մի անգամ նա նկատեց մի աղջկա, ով նոր էր տեղափոխվել իրենց թաղամաս։ Աղջիկը քայլում էր ձյան վրայով՝ առանց կոշիկի, տարեց մի մարդու հետ, ով, հավանաբար, հայրն էր։ Մի անգամ, երեկոյան, երբ Օուենը բակում աշխատում էր ինքնապաշտպանության վրա, հանդիպում է այդ աղջկան։ Աղջիկն ասում է, որ իրենք չեն կարող ընկերություն անել, բայց ամեն երեկո նրանք հանդիպում են ու մտերմանում։ Աղջկա անունը Էբբի էր, նա ևս 12 տարեկան էր։ Նա չի հիշում իր ծննդյան ամսաթիվը և չի խոսում դրա մասին։ Օուենը սովորեցնում է նրան ինչպես շփվել պատից այն կողմում գտնվող մարդու հետ, որովհետև նրանք նույնպես այդ իրավիճակում էին՝ ապրում էին կողք-կողքի։ Երկար մտածմունքներից հետո, Օուենը որոշում է ասել Էբբիին, որ սիրում է նրան։ Մարդկանց սպանության մեղադրանքով բռնել էին աղջկա հորը և պատրաստվում էին սպանել նրան։ Հայրը ցանկություն է հայտնում, որ նրան սպանի Էբբին։ Էբբին սպանում է․․․, վերջին ժամանակները նա իրեն շատ տարօրինակ էր պահում, և տղան իմանում է ողջ ճշմարտությունը. Էբբին վամպիր է։ Եվ իրականում այն մարդը, ում կարծում էին, թե նրա հայր է, իրականում Էբիի դպրոցական ընկերն էր։ Քանի որ նա սովորական մարդ էր, ծերացել էր, իսկ Էբբին մնացել էր նույն տարիքում։ Ֆիլմի վերջում աղջիկն ու տղան միասին են մնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օուեն - Կոդի Սմիթ Մակֆի
  • Էբբի - Խլոյա Մորեց
  • Տոմաս - Ռիչարդ Ջենկինդ
  • Օուվենի մայրը - Կարա Բուոնա
  • Վիրջինիա - Սաշա Բարեզի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]