Ներմետաղական միացություններ
Ներմետաղական միացություններ, մետաղական միացություններ, ներմետաղական ֆազեր, մետալիդներ, քիմիական միացություններ, որոնցում ատոմները միացած են մետաղական կապերով։ Սովորաբար մետաղների միացություններն են իրար հետ և ունեն մետաղներին բնորոշ հատկություններ՝ էլեկտրահաղորդականության ջերմաստիճանային բացասական գործակից, բարձր էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն, մետաղական փայլ (լույսի համար անթափանց են) են։ Ներմետաղական միացությունները մեծ մասամբ ունեն փոփոխական (բերթոլիդներ), երբեմն՝ կայուն (դալթոնիդներ) բաղադրություն։ Ներմետաղական միացություններ են նաև MgSi, Mg3As2 և նման միացությունները, որոնցում քիմիական կապերը մասնակի մետաղական են։ Կապի մետաղական բնույթը մեծ է Կուրնակովի միացություններում՝ CuAu, Cu3Au, FePt, FeCr, Mn3Au և այլն, որոնցում ատոմներն ունեն խիտ ծրարավորված դասավորություն։ Իրարից 1,1–1,3 անգամ տարբերվող ատոմական շառավիղներ ունեցող մետաղները առաջացնում են Լավեսի ֆազեր՝ MgZn2, CuMgAl, Cu4MgSn են (գերմանացի գիտնական Ֆ․ նավես, 1934)։ Անցումային տարրերի և Mg, Al, Ge, Տո, Sb-ի առաջացրած ներմետաղական միացությունների բաղադրությունը որոշվում է արժեքական էլեկտրոնների թվի և կառուցվածքային բջջում գտնվող ատոմների թվի հարաբերությամբ (հաստատել է անգլացի գիտնական Ու․ Ցում-Ռոզերին, 1926)։ ո=3/2–ի դեպքում առաջանում է ծավալակենտրոն 21 խորանարդային (ẞ-ֆազեր), ո = 21/13-ի դեպքում՝ նիստակենտրոն խորանարդային (Y-ֆազեր), ո= 7/4-ի դեպքում՝ հեքսագոնալային (e-ֆազեր) կառուցվածք։ Ցում-Ռոզերիի ֆազերը (էլեկտրոնային միացություններ) տարածված են բրոնզանման և արույրանման համաձուլվածքներում։ Ներմետաղական միացությունները կիրառվում են որպես մագնիսական նյութեր, կիսահաղորդիչներ և գերհաղորդիչներ, ջերմակայուն համաձուլվածքների, բարձրամրության կառուցվածքային նյութերի, տպագրական համաձուլվածքների կարևոր բաղադրիչներ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 250)։ ![]() |