Նեմանյա Նիկոլիչը «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի սան է: 2006-2008 թվականներին վարձավճարով խաղացել է «Զլատիբոր Վոդա» և «Գրբալ» ակումբներում: Վարձակալությունից վերադառնալուց հետո նա 25 հանդիպում է անցկացրել «Ցրվենա Զվեզդայում»: 2010-2011 թվականներին վարձավճարով հանդես է եկել «Սպարտակ Զլատիբոր Վոդա» ակումբում: 2011 թվականին պայմանագիր է կնքել ՕՖԿ-ի հետ:
2013 թվականին Նեմանյա Նիկոլիչը տեղափոխվել է «Դինամո» (Մինսկ) երկուսուկես տարով[2]: Առաջին մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մայրաքաղաքային թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: 2014 թվականի մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: Եվրոպայի լիգայի խմբային փուլում անցկացրել է 6 հանդիպում և խփել 2 գոլ՝ աչքի ընկնելով հունական ՊԱՕԿ և իտալական «Ֆիորենտինա» ակումբների դեմ խաղերում: Ընդգրկվել է Բելառուսի առաջնության երկրորդ խորհրդանշական հավաքական (թիմ B): 2015 թվականի հուլիսին դարձել է Բորիսով քաղաքի ԲԱՏԷ ակումբի խաղացող: 2019 թվականի մարտին պայմանագիր է կնքել «Մինսկի» հետ՝ մինչև 2019 թվականի ավարտը:[3][4]:
2008 թվականին կատարել է նորամուտը Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի կազմում, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է 9 հանդիպում և խփել 1 գոլ: 2009 թվականին նշել է նորամուտը Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ուելսի հավաքականի հետ խաղին: