Նեհիր Էրդողանը ծնվել է 1980 թվականի հունիսի 16-ին Իզմիրում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստանալով հայրենի քաղաքում՝ ընդունվել է Մարմարա համալսարանի տնտեագիտության և կառավարման ֆակուլտետի բիզնես կառավարման բաժին։ Այնուհետև սովորել է նույն համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հեռուստատեսության և կինոյի բաժինը։ Որոշ ժամանակ բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուհետ վերադարձել Թուրքիա և նկարահանվել «Օտարերկրյա փեսացուն» հեռուստասերիալում։ Նկարահանվել է թուրքական մի շարք հեռուստաալիքների հեռուստասերիալներում։ Բացի հեռուստասերիալներից, նկարահանվում է նաև ֆիլմերում։