Jump to content

Նելլի Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Ավետիսյան
Ծնվել էօգոստոսի 9, 1946(1946-08-09)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Նելլի Ֆեոդորի Ավետիսյան (օգոստոսի 9, 1946(1946-08-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1994), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[2]։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Ավետիսյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 9-ին, Երևանում։ 1961-1965 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում, 1966-1971 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժնում (դիպլոմային աշխատանք՝ «Քշիշտով Պենդերեցկի-Պասիոն ըստ Ղուկասի»), 1978 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում (ղեկավար՝ դոկտոր-պրոֆեսոր Ե. Նազայկինսկի)։ Գիտական աշխատանքի թեման է եղել «Հայաստանի ժամանակակից բալետները», «Բալետը որպես սինթետիկ արվեստ» (դոկտոր-պրոֆեսոր Ս. Ռապոպորտի ղեկավարությամբ), 2009 թվականին պաշտպանել է «Բալետային դրամատուրգիայի տարածագրաֆիկական վերլուծության հնարավորությունները» (Հայ կոմպոզիտորների բալետների օրինակով) ատենախոսությունը[3]՝ արժանանալով արվեստագիտության դոկտորի աստիճանի։

1971 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1982 թվականից՝ ավագ դասախոս, 1990 թվականից՝ դոցենտ, 1994 թվականից՝ պրոֆեսոր։ 1974-1989 թվականներին միաժամանակ եղել է կոնսերվատորիայի նորաստեղծ ձայնագրության կաբինետի վարիչ։ 1986 թվականին որակավորման բարձրացման նպատակով գործուղվել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա, որտեղ ուսանել է կոմպոզիտորներ Դյերդ Կուրտագի և Զոլտան Պոնգրացի դասարաններում։ 2001 թվականից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում դասավանդում է երաժշտության պատմություն։

Հեղինակ է թատրոնին, կատարողական արվեստին, կոմպոզիտորների ստեղծագործությունների վերլուծությանը, անհատական ստեղծագործական դիմանկարներին նվիրված երաժշտական գիտական աշխատությունների, հոդվածների[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://composers.am/?p=1030
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Аветисян, Нелли Федоровна (2009 թ․ հունիսի 25). «Возможности пространственно-графического анализа балетной драматургии (на примере балетов армянских композиторов)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Ավետիսյան Նելլի | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.