Նեզդ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեզդ, պրովինցիա Սաուդյան Արաբիայում։ Տարածությունը մոտ 1 միլիոն կմ 2 է, բնակչությունը՝ մոտ 4 միլիոն (40%-ը քոչվորներ), վարչական կենտրոնը՝ Էր Ռիյադ։ Բնակչության հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն է, օազիսներում՝ հողագործությունը։ Մշակում են ցորեն, գարի, սորգո, Փյունիկյան արմավենի, նուռ, դեղձ, ցիտրուսային կուլտուրաներ։ Քաղաքներում կա գյուղատնտեսական հումքի վերամշակում, տնայնագործություն։ Էլ Հարադում կան ռազմական գործարաններ։ Էր Ռիյադում՝ ցեմենտի գործարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 237 CC-BY-SA-icon-80x15.png