Jump to content

Նգուեն Սուան Ֆուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նգուեն Սուան Ֆուկ
վիետ․՝ Nguyễn Xuân Phúc
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1954(1954-07-20) (71 տարեկան)
ԾննդավայրQuế Sơn, State of Vietnam, French Union
Քաղաքացիություն Վիետնամ
Մայրենի լեզուվիետնամերեն
ԿրթությունNational Economics University? և Սինգապուրի ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱմուսինTran Thi Nguyet Thu?
Զբաղեցրած պաշտոններՎիետնամի Ազգային ժողովի անդամ, Վիետնամի վարչապետ, Վիետնամի Ազգային ժողովի անդամ, Վիետնամի Ազգային ժողովի անդամ, Minister-Chairman of Government Office?, Deputy Prime Minister of Vietnam? և Վիետնամի նախագահ
ԿուսակցությունՎիետնամի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խոսե Մարտի շքանշան
Ստորագրություն
 Nguyễn Xuân Phúc Վիքիպահեստում

Նգուեն Սուան Ֆուկ (վիետ․՝ Nguyễn Xuân Phúc, հուլիսի 20, 1954(1954-07-20), Quế Sơn, State of Vietnam, French Union), վիետնամցի քաղաքական և պետական գործիչ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ 2021 թվականի ապրիլի 5-ից։ Պաշտոնին ընտրվել է Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի ժամանակ։ 2016 թվականի ապրիլի 7-ից մինչև 2021 թվականի ապրիլի 5-ը զբաղեցրել է Վիետնամի վարչապետի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Հանոյի ազգային տնտեսագիտության ինստիտուտում (1972-1978)։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Կուանգնամի գավառների տնտեսական կառավարման ոլորտում։ 1980 թվականին տեղափոխվել է Կուանգնամի գավառների ժողովրդական կոմիտե, որտեղ ճանապարհ է անցել կոմիտեի ծառայողից մինչև նախագահ։ 1993-1996 թվականներին գլխավորել է Կուանգնամի գավառների ծրագրավորման և ներդրման բաժինը։ Նույն թվականներին ստացել է Սինգապուրի ազգային համալսարանի մագիստրոսի աստիճան` գործարար մարքեթինգի ոլորտում։

1997 թվականից կուսակցական աշխատանքներ է կատարում Կուանգնամի գավառների կոմիտեներում։ 2006 թվականից աշխատել է Վիետնամի կենտրոնական գործադիր մարմիններում` զբաղեցնելով Պետական աուդիտի ղեկավարի տեղակալի, նախարարի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, 2011 թվականից` փոխնախագահի և 2016 թվականից` փոխվարչապետի պաշտոնները։

1983 թվականին եղել է Վիետնամի կոմունիստական կուսակցության անդամ, ընտրվել է Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում 10-րդ, 11-րդ և 12-րդ համագումարներով։ Պատգամավոր` Ազգային ժողովի 11-րդ և 13-րդ համագումարներով։

2021 թվականի հունվարի 31-ին Նգուեն Սուան Ֆուկը վերընտրվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից` 13-րդ համագումարում[1]։

2021 թվականի ապրիլի 5-ին, ազգային ասամբլեայի նստաշրջանի ժամանակ ընտրվել է Վիետնամի 11-րդ նախագահ` փոխարինելով Նգուեն Ֆու Չոնգային, որը նախապես հայտարարել էր իր հրաժարականի մասին[2][3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, ամուսնացած է Տրուն Տխու Նգուիտ Տուի հետ[4][5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «National Assembly elects Nguyễn Xuân Phúc as new Prime Minister» (անգլերեն). Viet Nam News. 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  • «Վիետնամի ազգային ժողովը հաստատել է նոր վարչապետ». ТАСС. 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նգուեն Սուան Ֆուկ» հոդվածին։