Նարցիս Յուսթին Յանաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարցիս Յուսթին Յանաու
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1995(1995-02-24) (29 տարեկան)
ԾննդավայրԲակեու, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություներգիչ
Կայքnarcis-music.com
 Narcis Iustin Ianău Վիքիպահեստում

Նարցիս Յուսթին Յանաու ( ռումիներեն՝ Narcis Iustin Ianău, փետրվարի 24, 1995(1995-02-24), Բակեու, Ռումինիա), ռումինացի դասական երգիչ։ Ռումինիայում նա հայտնի դարձավ՝ մասնակցելով Românii au talent-ի առաջին սեզոնին և դառնալով երկրորդ մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարցիսը ծնվել է 1995 թվականի փետրվարի 24-ին, Բակաու նահանգի Բարատի քաղաքում՝Էդուարդ և Ֆելիսիա Յանաուի ընտանիքում։ Հինգ տարեկանում նա սկսեց երգել իր հայրենի քաղաքի կաթոլիկ եկեղեցու երգչախմբում։ Այնտեղ ուսուցիչը նրան դասել է սոպրանիստների խմբին[1]։ Ավարտելով Liceul de Artă George Apostu-ն (Արվեստի միջնակարգ դպրոց «George Apostu»)[2] Նարցիսը սկսեց սովորել Academia de Muzică Gheorghe Dima-ում (Երաժշտական ակադեմիա «Gheorge Dima») Կլուժ-Նապոկայում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Նարցիսը մրցել է Românii au talent-ի առաջին եթերաշրջանում։ Լսումների ժամանակ նա ներկայացրեց O mio babbino caro-ն, որը վերցված էր Ջակոմո Պուչինիի «Ջաննի Շիչի» օպերայից։ Բոլոր երեք դատավորների համաձայնությամբ Նարցիսը դուրս եկավ կիսաեզրափակիչ [4], որտեղ ներկայացրեց Տոմազո Ալբինոնիի Adagio-ն և անցավ եզրափակիչ[4]։ 2011 թվականի ապրիլի 25-ին նա եզրափակչում ներկայացրեց The Phantom of the Opera-ի արիայի սեփական տարբերակը[5]։ Բոլոր ձայների 24,40%-ով նա դարձավ այս մրցույթի փոխչեմպիոն[6]։

Դեռևս 2011 թվականին Նարցիսը որպես հատուկ հյուր մասնակցեց իտալական Io canto հեռուստաշոուին, որում դեռահասները մրցում են երգելով՝ նպատակ ունենալով գրավել ուշադրություն երաժշտական բիզնեսում[7]։

Մեկ տարի անց Նարցիսը հրավիրվեց Românii au talent-ի կիսաեզրափակիչ, որտեղ ներկայացրեց Scarborough Fair[8]։

2015 թվականի հունվարին Նարցիսը դեբյուտ է կատարել Română din Cluj օպերայում (Ռումինիայի ազգային օպերա, Կլուժ-Նապոկա)՝ հովվի դերը Ջակոմո Պուչինիի օպերայում[9]։

2013 թվականից Նարցիսն աշխատում է գերմանական Gregorian խմբի հետ, որը բաղկացած է հիմնականում անգլիացի, դասական կրթություն ստացած երգիչներից, ովքեր ներկայացնում են փոփ և ռոք երգերի Գրիգորյան երգի ներշնչված տարբերակները։ Առաջին ալբոմը Narcis-ի հետ թողարկվել է 2013 թվականին Masters of Chant-ի 9-րդ գլխի վերնագրով։ Այս ալբոմում նա երգել է Gloria երգը, որը գրել և սկզբնապես կատարել է գերմանացի երգիչ-երգահան Յոահիմ Վիտը։ Մեկ տարի անց թողարկվեց հաջորդ Winter Chants ալբոմը՝ Jesu Joy Of Man's Desiring և Ave Maria ընդհանուր երգերով[10]։ 2015-ին Գրեգորյանը թողարկեց իրենց վերջին ալբոմը՝ Masters of Chant[11]։ 2016 թվականի փետրվարի 25-ին նա և Gregorian -ը հանդես եկան Unser Lied für Stockholm-ում, որը գերմանական նախնական ընտրական փուլն էր Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի համար։ Նրանք գրավեցին հինգերորդ տեղը[12]։ Նարցիսը մասնակցում էր Gregorian-ի հրաժեշտի շրջագայությանը՝ Masters Of Chants - The Final Chapter Tournee 2016:

2018-2019 թվականներին Նարցիսը մասնակցել է Սառա Բրայթմանի հետ Hymn: Sarah Brightman In Concert համերգային շրջագայությանը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Masters of Chant ալբոմները Gregorian-ի հետ

  • 2013, Masters of Chant Chapter IX
  • 2014, Winter Chants
  • 2015, Masters Of Chant: The Final Chapter

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարցիս Յուսթին Յանաու» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Narcis Iustin Ianău (Barați, Bacău)» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  2. «"ROMÂNII AU TALENT". Tatăl lui Narcis Iustin Ianău: "La început, am crezut că publicul face mișto de el". Cum s-a născut o vedetă națională» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Narcis Iustin Ianau a debutat in opera» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  4. «VIDEO Iustin Ianău, "ciocârlia" din Bacău: "De când mă știu am fost luat în râs"» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Narcis Iustin Ianau a impresionat din nou la "Romanii au talent": el a ajuns in finala! – UPDATE» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Românii au talent. Cum A VOTAT PUBLICUL. La ce distanță a pierdut Narcis Iustin Ianău în fața lui Adrian Țuțu» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Băcăuanul Narcis Ianău l-a uimit pe Al Bano cu vocea sa» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Tanarul cu voce de privighetoare, din nou pe scena de la "Romanii au talent". Narcis Iustin Ianau, aproape de nerecunoscut» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Narcis Ianau, drumul spre celebritate inceput la "Romanii au talent"» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Narcis Ianau, drumul spre celebritate inceput la "Romanii au talent"» (ռումիներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  11. «Webseite von Gregorian» (German). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «ESC 2016: Postcard von Gregorian» (German). Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)