Նարնջի մարմելադ (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նարնջի մարմելադ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրֆենթեզի
ՀիմքOrange Marmalade?
ՌեժիսորLee Hyung-min?
ԴերակատարներՅո Ջին Գու, Կիմ Սոլ Խյոն, Լի Չժոն Հյոն, Song Jong-ho? և Lee Il-hwa?
ՆախորդSPY?
Պաշտոնական կայքէջ

«Նարնջի մարմելադ» ((կորեերեն՝ 오렌지 마말레이드), հարավկորեական հեռուստասերիալ, որը նկարահանվել է համանուն մանհվայի հիման վրա: Այն թողարկվել է «Naver» պորտալով 2011-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում[1][2]: Գլխավոր դերերում խաղում են՝ Յո Ջին Գու, Կիմ Սոլ Հյոն, Լի Չժոն Հյոն և Գիլ Ըն Հե։ Այն հեռարձակվել է KBS2-ի եթերում՝ 2015 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 24-ը, ուրբաթ օրերին, ժամը 22։35-ին, 12-ական դրվագով[3][4][5][6][7][8][9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի գործողությունները կատարվում են երևակայական աշխարհում, որտեղ մարդիկ և վամպիրները համագոյակցում են միմյանց հետ: Վամպիրները էվոլյուցիայի են ենթարկվել և այլևս կախված չեն մարդկային արյունից և դրանով սնվելու կարիք այլևս չունեն: Ցայսօր նրանք վախենում են և ենթարկվում են հասարակության խտրականությանը, այդ իսկ պատճառով շատերը թաքցնում են իրենց իսկական բնույթը և ապրում են որպես «նորմալ» քաղաքացիներ կամ վտարանդիներ:

Պեկ Մա Ռին սոցիալապես փակ դեռահաս է, որը թաքցնում է իր վամպիր ինքնությունը։ Վտարվելով մի շարք վայրերից, նա ցանկանում է նոր քաղաքում հիմնվել ու հանգիստ ապրել: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա պատահաբար ծանոթանում է Չժոն Ջե Մինի հետ՝ իր դպրոցի ամենահայտնի տղայի:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամենահայտնի տղան է դպրոցում: Նրա մայրը ամուսնացել է վամպիրի հետ, երբ դեռ ինքը միջնակարգ դպրոցում էր սովորում ու, մոր պահանջով, թողնում է երաժշտությամբ զբաղվելը: Նա սկսում է հենց այդ պահից ատել վամպիրներին։ Բայց շուտով նա սիրահարվում է Պակ Մա Ռիին, երբ նա գալիս է իրենց դպրոց՝ չգիտենալով աղջկա վամպիր լինելը:

Մանուկ հասակից նա փախչել է մարդկանցից, դրանով իսկ դառնալով վտարանդի: Որոշելով ավարտել ավագ դպրոցը, նա տեղափոխվում է նոր դպրոց և թաքցնում է իր վամպիրային ինքնությունը: Վերջ ի վերջո աղջիկը սիրահարվում է Չժոն Ջե Մինին, բայց հայտնվում է սիրային եռանկյան մեջ իր մանկության ընկերոջ և Հան Սի Հոյի՝ վամպիր ընկերոջ հետ։ Նրա երազանքն էր դառնալ երաժիշտ։

Նա վամպիր է, իսկ Պակ Մա Ռին նրա մանկության ընկերն է: Նրա հորեղբայրը ամուսնացել է Չժոն Ջե Մինի մոր հետ, երբ նա սովորում էր միջնակարգ դպրոցում: Նա զգացմունքներ է տածում Մա Ռիի հանդեպ և սիրային եռանկյան մեջ է հայտնվում վերջինիս և Ջե Մինի հետ:

Նա ամենահայտնի աղջիկն է դպրոցում: Վարժված լինելով ամեն ինչ հեշտ ճանապարհով ստանալուն, նրան դուր չի գալիս այն փաստը, որ Պեկ Մա Ռին դարձել է Չժոն Ջե Մինի ուշադրութրության օբյեկտը: Նա Մա Ռիի հետ հեգնանքով է վարվում:

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդ # Ցուցադրման ժամկետ TNmS միջին վարկանիշներ[11] AGB Nielsen միջին վարկանիշներ[12]
Առաջին եթերաշրջան (մեր օրերը)
1 15 մայիս 2015  4.8% 4.2%
2 3.7% 3.3%
3 22 մայիս 2015 3.9% 4.1%
4 29 մայիս 2015 3.6% 3.3%
Երկրորդ եթերաշրջան (Չոսոնի դինաստիան)
5 5 հունիիս 2015 4.4% 3.9%
6 12 հունիս 2015 4.2% 4.9%
7 19 հունիս 2015 3.9% 3.4%
8 26 հունիս 2015 2.8% 2.5%
9 3 հուլիս 2015 3.2℅ 2.8℅
Երրորդ եթերաշրջան (մեր օրերը )
10 10 հուլիս 2015 2.6% 3.1%
11 17 հուլիս 2015 2.5% 2.6%
12 24 հուլիս 2015 2.3% 2.4%
Միջինը 3.5% 3.4%

Կապույտ - ցածր վարկանիշ Կարմիր - բարձր վարկանիշ

Սերիալը նաև հեռարձակվել է KBS World-ի եթերում:

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim, Jae-heun (13 May 2015).
  2. Won, Ho-jung (15 May 2015).
  3. Park Ah-reum (February 10, 2015)։ «Yeo Jin Goo, CN Blue's Lee Jong Hyun and AOA's Seolhyun Considering New KBS Drama»։ enewsWorld։ Վերցված է March 18, 2015 
  4. Hong Hye-jin (February 25, 2015)։ «Yeo Jin-goo joins cast of Orange Marmalade»։ K-pop Herald։ Վերցված է March 18, 2015 
  5. Ghim Sora (February 25, 2015)։ «Yeo Jin Goo To Return To The Small Screen»։ BNTNews։ Վերցված է March 18, 2015 
  6. Ghim Sora (February 27, 2015)։ «Lee Jong Hyun Will Make The Perfect Vampire»։ BNTNews։ Վերցված է March 18, 2015 
  7. Ghim Sora (March 2, 2015)։ «Seolhyun To Steal Hearts As A Vampire»։ BNTNews։ Վերցված է March 18, 2015 
  8. Hong Hye-jin (March 3, 2015)։ «Seolhyun cast for Orange Marmalade»։ K-pop Herald։ Վերցված է March 18, 2015 
  9. Park Ah-reum (March 16, 2015)։ «CN Blue's Lee Jong Hyun, AOA's Seolhyun, Yeo Jin Goo and More Gather for Orange Marmalade»։ enewsWorld։ Վերցված է March 18, 2015 
  10. Lim Jeong-yeo (July 28, 2015)։ «Orange Marmalade stars show mixed feelings on wrap-up»։ K-pop Herald։ Վերցված է July 29, 2015 
  11. "TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu".
  12. "AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]