KBS World

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
KBS World
Изображение логотипа
Տեսակմիջազգային ռադիոհեռարձակում
Երկիր Հարավային Կորեա
Բացվեց2003
ՍեփականատերԿորեայի հեռարձակման համակարգ
Կայքkbsworld.kbs.co.kr(անգլ.)
 Korean Broadcasting System Վիքիպահեստում

«KBS World», հարավկորեական KBS հեռուստատեսային և ռադիոընկերության շուրջօրյա հեռուստաալիք, որը նախատեսված է միջազգային ունկնդիրների համար[1][2][3]։ Հաղորդումների մեծ մասը հեռարձակվում է կորեերեն լեզվով անգլերեն ենթագրերով[3]։

Հիմնական հեռուստաալիքից բացի, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում, կան նաև երկու առանձին հեռուստաալիքներ «KBS World» անվանումով` ԱՄՆ-ի և Ճապոնիայի համար, որոնք գտնվում են համապատասխանաբար ամերիկյան և ճապոնական բաժանմունքների կառավարման ներքո։ 2012 թվականին Կանադայի «KBS World»-ը վերանվանվել է «All TV K»-ի։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև «KBS World»-ը KBS ընկերությունը արդեն միջազգային ալիք ուներ, որը կոչվում էր «TV Korea» և հեռարձակումը սկսել էր 2001 թվականին։ «TV Korea»-ի ունկնդիրները էթնիկ կորեացիներ և Կորեայի քաղաքացիներ էին, ովքեր ապրում էին արտասահմանում։ Հեռուստաալիքը նաև տարբեր երկրների հեռուստաընկերությունների կորեական նորություններ և հեռուստաֆիլմեր էր տրամադրում ցածր գներով։ Թեպետ «KBS World»-ը ապագայում` «TV Korea»-ն շուրջօրյա չէր, այն տարբեր երկրներում մեծ լսարան էր գրավել և ուրախությամբ էր ընդունվել ամբողջ աշխարհում։ Արձագանքելով պահանջարկին՝ KBS-ը որոշեց ստեղծել շուրջօրյա միջազգային ալիք։ «TV Korea»-ն կազմացրվեց, իսկ փոխարենը ստեղծվեց «KBS World»-ը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքը հեռարձակվում է 2003 թվականի հուլիսի 1-ից։ Ի տարբերություն «TV Korea»-ի, որը օրինակ արբանյակ չուներ, որպեսզի Եվրոպայում նորությունները հեռարձակեր իրական ժամանակով, «KBS World»-ի միանգամից ստեղծվեց համապատասխան ենթակառույցներով հեռարձակման համար[3]։

2003 թվականից սկսած, 10 տարվա ընթացքում, հեռուստաընկերության լսարանի թիվը հասավ 2,3 միլիարդ մարդու[4]։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի անգլերեն հեռարձակվող նորություններից և այլ ծրագրերից, ալիքը ցույց է տալիս հաղորդումներ, որոնք նախատեսված են կորեացի ուկնդիրների համար և հեռարձակվում են «KBS1» և «KBS2» ալիքներով։ Ժանրերի շարքը լայն է, օրինակ ամենահայտնիները KBS ընկերության հեռուստասերիալները և ֆիլմերը, ժամանցային հաղորդումներն են, այդ թվում նաև կորեական փոփ երաժշտությանը նվիրված վավերագրական ֆիլմերը, սպորտը և երեխաների համար նախատեսված հաղորդումները։ Հաղորդումները ցուցադրվում են կորեերոնով, անգլերեն ենթագրերով[3]։

«KBS World»-ը արտադրում է նաև վավերագրական ֆիլմեր, մանրամասն և խորը ծրագրեր` կորեական մշակույթի և տեխնոլոգիայի մասին, որոնք նախատեսված են ողջ աշխարհում Կորեայի դրական կերպարի բարելավմանն և պահպանմանը[5]։

Նորությունների ծրագրերը անգլերենով ստեղծվում են հատուկ «KBS World»-ի համար և կոչվում են «KBS World News Today»:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Caught up in a Korean wave» (անգլերեն). The Star Online (онлайн-сервис малайской газеты). 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Arirang TV Fighting Do-or-Die Fight» (անգլերեն). The Korea Times. 2009 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norihiro Tanaka (2009). «Overview of KBS World». International Television Broadcasting in East Asia: Current Situation and Challenges (статья в NHK Broadcasting Studies 2009 No. 7) (PDF). NHK. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «KBS World celebrates 10 years». Asia-Pacific Broadcasting Union. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «KBS World, Arirang TV connect Korea to world audiences». Korea.net. 2008 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]