Նարինջ (պտուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարինջ (պտուղ)
Նարինջ

Նարինջ նարնջենու պտուղ[1][2]։ Նարիջի հայրենիքը համարվում է Չինաստանը։ Քաղցր նարնջի ամենավաղ հիշատակումը չինական գրականության մեջ է եղել մ.թ.ա. 314 թվականին։

Իրենից ներկայացնում է բազմափունջ պտուղ։ Ծածկված է ոչ ողորկ նարնջագույն ցիտրուսակեղևով։ Սերմերը գտնվում են միջուկի մեջ[1]։ Կեղևի չափը, ձև ու գույնը տարբերվում են՝ կախված բույսի տեսակից[3]։ Նարինջն օգտագործվում է թարմ վիճակում, խոհարարության, նարնջի հյութ, նարնջի մուրաբա, ջեմ, շաքարածո, մարմելադ պատրաստելու համար հումք է հանդիսանում։

Պետք է նշել,որ նարինջն իր մեջ պարունակում է C վիտամին,որը բարձրացնում է դիմադրողականությունը:Այդ պատճառով մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում նարինջն օգտագործվում է որպես վիտամինների աղբյուր։ Պարունակում է մինչև 12% շաքար, 0,6—2% կիտրոնաթթու, մինչև 50— 65 մգ վիտամին C, տիամին, վիտամին P, կալցիումի աղեր, կալիում, ֆոսֆոր և այլն։

«նարինջ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Տես՝ նարինջ (պտուղ) Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Апельсин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Апельсин // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Большая Советская Энциклопедия. Под ред. А. Ф. Ахабадзе, А. Л. Грекулова. 1976.
  3. Апельсин // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артюшенко З. Т., Фёдоров Ал. А. Атлас по описательной морфологии высших растений. Плод / АН СССР; Бот. ин-т им. В. Л. Комарова. — Л.: Наука (Лен. отд.), 1986. — С. 81, 97. — 392 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարինջ (պտուղ)» հոդվածին։