Նարեկ Գալստյան
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | 1987 նոյեմբերի 20 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ լրագրող |
Նարեկ Գալստյան (նոյեմբերի 20, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003-2007 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։
- 2007-2009 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի կոչում։
- 2009-2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանք
- 2003-2006 թվականներին աշխատել է Ազատություն ռադիոկայանում՝ իբրև երիտասարդական ծրագրի լրագրող, այնուհետև համակարգող։
- 2006-2008 թվականներին ղեկավարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ՙՙՍարգիս Տխրունի՚՚ ուսանողական-երիտասարդական միությունը։
- 2008-2010 թվականներին եղել է ՍԴՀԿ մամլո քարտուղար։
- 2010 թվականից հիմնադրել է HayNews.am լրատվական կայքը։
- 2012-2013 թվականներին հանդիսացել է ՀՀ վարչապետի օգնականը։
- 2013 թվականից եղել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ։
2007 թվականի նոյեմբերի 15-ին իր քաղաքական ակտիվ գործունեության համար ենթարկվել է բռնության, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն, այնուհետև դիմակավոր անձանց կողմից ենթարկվել հարձակման, որի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում։
7 գիտական, 100-ից ավել հրապարակախոսական հոդվածների հեղինակ։
2016 թվականին լույս է տեսել Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը[1]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նարեկ Գալստյան. Հնչակյան կուսակցությունը տասնյակ տարիներ ի վեր եղել է և կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ՍԴՀԿ-ն առաջիկա Սահմանադրական բարեփոխումներին քվեարկելու է «այո». Նարեկ Գալստյան Արխիվացված 2022-02-11 Wayback Machine