Ախպարները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախպարները
Գրքի շապիկը
ՀեղինակՆարեկ Գալստյան
Ժանրվեպ
Թեմահայրենադարձություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր208
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
Կազմի հեղինակՎիտալի Ասրիև
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2016
ԳՄՍՀ978-9939-51-993-7
ՀՏԴ891.19-31
ԳՄԴ84(5Հ)-44

«Ախպարները», Նարեկ Գալստյանի վեպը, որը հրատարակվել է 2016 թվականին «Անտարես» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ 208 էջ։ Գրքի 3-րդ էջում զետեղված է հեղինակի ընծայականը. «Նվիրում եմ մեծ մորս և մեծ հորս հիշատակին»։

Գրքի շնորհանդեսը կայացել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում[1]։ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում[2]։

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենադարձությունն իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ, հուսավառություններով և հուսահատություններով. ընդհանրության մեջ՝ սա է Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպի ատաղձը, որը լինելով մեկ ընտանիքի պատմություն, կարելի է ասել՝ մի սերնդի պատմություն է[3]։

Թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում ներկայացվում է մի ընտանիքի պատմություն, որը Եղեռնից փրկվելով ապաստանում է Հունաստանում, ապա հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան, որտեղ անցնում է ամենատարբեր փորձությունների միջով, բայց կարողանում է հարատևել[4]։

Վեպի բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի՞ք
  • Հայ եմ
  • Ապրելու ենք
  • Ինտերնացիոնալը
  • «Տրանսիլվանիա»
  • Խոստովանություն
  • Վերջաբան

Կարծիքներ գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Գալստյանը չի մնացել անձնական հուշերի շրջանակում։ Գրքի գլխավոր արժանիքներից են ընդհանրացումները, գրողական գեղարվեստական մոտեցումը։ Ստացված կերպարների գունապնակ կա վեպում, փայլուն սյուժե, զսպվածություն։
- Արքմենիկ Նիկողոսյան
Նարեկն իր ընտանիքի միկրոտիեզերքի միջոցով ցույց տվեց մի ամբողջ ժամանակաշրջան։ Շատ հուզիչ, արդիական և գեղեցիկ պատմություն է փոխանցել մեզ։ Գրել է քաջ, պայքարող մարդկանց մասին, ովքեր չեն ընկրկել, չեն վախեցել նորից սկսել, մարդիկ ում համար Հայաստանն իրոք հայրենիք է։
- Արամ Անանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]