Նարդոս հասկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարդոս հասկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Լամիածաղկավորներ
Ընտանիք շրթածաղիկներ
Ցեղ նարդոս
Տեսակ Նարդոս հասկավոր
Լատիներեն անվանում
Լ. spica Լ.


Նարդոս հասկավոր (լատին․՝  Լ. spica Լ.), շրթնածաղիկների ընտանիքի, նարդոս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար կիսաթփեր են` 0,2-1 մ բարձրությամբ, խիստ ծռմռված ու ոլորված փայտացած առանցքներով։ ճյուղավորված բազմաթիվ երիտասարդ ընձյուղները ծածկված են մոխրագույն աստղաձև մազմզուկներով, հետագայում` գորշավուն կեղևով, որը շերտերով անջատվում է։ Տերևները գծանման են, կամ գծանշտարաձև, 2-6 սմ երկարությամբ և 0,2-0,6 սմ լայնությամբ, նստադիր, երկու ծայրերից սեղմված, բութ գագաթով, դեպի ցած ոլորված եզրերով, երիտասարդները` մոխրաթաղիքանման, աստղաձև մազմզուկներով ծածկված, որոնց միջև կան թեփուկանման գեղձեր և գլխիկավոր մազիկներ։ Ծաղիկները 5-10-ական հավաքված են կեղծ օղակներում, որոնք իրենց հերթին առաջացնում են հասկանման բազմաթիվ ծաղկաբույլեր` 1 0-1 5 սմ երկարությամբ։ Հասուն բույսերը կրում են մինչև 1 000 ծաղկաբույլեր։ Ծաղկակիցը ռոմբաձվաձև է, սրածայր, 3-5 մմ երկարությամբ։ Բաժակը ձվաձև խողովակաձև է, 4-5 մմ երկարությամբ, մոխրամանուշակագույն, ներսի կողմից ծածկված գեղձային մազմզուկներով։ Ընկուզիկները դեղնագորշավուն են, հարթ, փայլուն մակերեսով։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին (Իջևանում` մինչև հոկտեմբեր)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Միջերկրածովյան ֆլորիստիկական մարզի արևմուտքում, արևելքում հասնում է մինչև Ալբանիա և Հունաստան։ Աճում է չոր, տաք լանջերում, 400 մ բացարձակ բարձրությունից ցած չի իջնում։ Երաշտադիմացկուն և ցրտադիմացկուն բույս է։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ, լավ ջրաթափանց և օդաթափանց, կրակավային հողերում։ Լուսասեր է, Իջևանի պայմաններում ոռոգում չի պահանջում։ Եթերայուղատու է։ Ամենաշատ հումքը պարունակվում է ծաղիկներում (10,5-11,3 %), ավելի պակաս` տերևներում։ Ցողունում միայն հետքեր կան։ Օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Ներկայումս մեր հանրապետությունում մշակվում է միայն Իջևանում, այն էլ խիստ սահմանափակ քանակությամբ, որպես դեկորատիվ բույս։ Անհրաժեշտ է լայնորեն մշակել հյուսիսարևելյան շրջաններում, Մեղրիում ու Զանգեզուրում։ Կարելի է Փորձել աճեցնել նաև Վայքում ու Արարատյան դաշտում, որպես արժեքավոր եթերայուղատու և դեկորատիվ բույս։ Էկոլոգիական խումբը` III[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։