Նարբե Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարբե Պողոսյան
Ծնվել էհունվարի 6, 1985(1985-01-06) (39 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Նարբե Պողոսյան (հունվարի 6, 1985(1985-01-06), Թեհրան, Իրան), հայազգի դերասան, ռեժիսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարբե Պողոսյանը ծնվել է 1985 թվականի հունվարի 6-ին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում[2]։ Ամուսնացած է դերասանուհի Աստղիկ Ալավերդյանի հետ[3]։

Սովորել է Թեհրանի Նվարդ Գյուլբենկյան, այնուհետև Թեհրանի Գոհար հայկական դպրոցներում։ 17 տարեկանում տեղափոխվել է Երևան և ընդունվել «Գալիք» համալսարանի իրավաբանական բաժին, որտեղ ուսումը կիսատ թողնելով՝ տեղափոխվել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի համակարգչային ծրագրավորման բաժին։ Այն նորից կիսատ է թողնել և 2002-2007 թվականներին սովորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

2005 թվականին եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Տարբերակ» հաղորդման հեղինակը, 2006 թվականին՝ «TV5» հեռուստաընկերության «Ընտանեկան իրավիճակներ», իսկ 2007 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» նախագծերի պրոդյուսերը, դերասանը և ռեժիսորը։

2008-2009 թվականներին նկարահանել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Այսպես էլ ապրում ենք» (121 սերիա) հեռուստասերիալը, իսկ 2010-2014 թվականներին որպես «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի պրոդյուսեր, դերասան և ռեժիսոր` աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում։ «Անցնենք գործի» հաղորդաշարի ռեժիսորն ու պրոդյուսերն է։ Հանդիսանում է «Հեռախոսագրքույկ» գովազդային ամսագրի հեղինակը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Չենք կարողանում վերադառնալ եթեր. Նարբե Պողոսյան (ֆոտո)». armlur.am.
  2. «AV Production - Նարբե Պողոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «AV Production - Աստղիկ Ալավերդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՏԱՆՔ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]