Նատրիումի սուլֆիտ
Նատրիումի սուլֆիտ | |
---|---|
![]() | |
![]() | |
Քիմիական բանաձև | Na₂SO₃ |
Մոլային զանգված | 2,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,63 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 500 °C[2] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 600 °C[2] |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 20,82 % (19,9°C), 21,70 % (99°C) գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 7757-83-7 |
PubChem | 24437 |
EINECS համար | 231-821-4 |
SMILES | [O-]S(=O)[O-].[Na+].[Na+] |
ЕС | 231-821-4 |
RTECS | WE2150000 |
ChEBI | 22845 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Նատրիումի սուլֆիտ, անգույն բյուրեղներ ծծմբային թթվի նատրիումական չեզոք աղը՝ Na2SO3 բանաձևով, լուծվում է ջրում, առաջացնում է բյուրեղահիդրատ։
Հատկութունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատրիումի սուլֆիտը ուժեղ վերականգնիչ է։ Սովորական ջերմաստիճանում ջրային լուծույթից անջատվում Na2SO3×7H2O բյուրեղահիդրատը։ Ջրային լուծույթներում հեշտությամբ օքսիդանում է օդի թթվածնի հետ։ Ջրային լուծույթներում Na2SO3 միանում է ծծմբի հետ առաջացնելով նատրիումի տիոսուլֆատ
Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատրիումի սուլֆատ ստանում են․
- Նատրիումի կարբոնատի (Na2CO3) և ծծմբի երկօքսիդի (SO2) փոխազդեցությամբ
Na2CO3 + SO2 → Na2SO3 + CO2↑
- նատրիումի հիդրոսուլֆիտի (NaHSO3) և նատրիումի հիդրօքսիդի չեզոքացմամբ 38–40 °C ջերմաստիճանում, հաջորդաբար սառեցմամբ և հեպտահիդրատի բյուրեղացմամբ
NaHSO3 + NaOH → Na2SO3 + H2O
- նատրիումի հիդրօքսիդի և ծծմբի երկօքսիդի փոխազդեցությամբ
2NaOH + SO2 → Na2SO3 + H2O
Անջուր աղ
- առանձնացնում են բյուրեղացմամբ 95-100° ջերմաստիճանում կամ հեպտահիդրատի ջրազրկմամբ։
- ստանում են նատրիումի հիդրոսուլֆիտի և կալցիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ։
- ստացվում է որպես կողմնակի նյութ բենզոլսուլֆոթթվից ֆենոլ ստանալիս։
Այս ռեակցիաները իրականացնեկուց հետո կարող ենք ամփոփել․
Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է լուսանկարչության (հայտածիչ), դեղանյութերի և արհեստական մանրաթելերի արտադրության մեջ։ Նատրիումի հիդրոսուլֆիտը՝ NaHSO3, օգտագործվում է սննդի (պահածոյացնող միջոց), կաշվի և կտորեղենի (սպիտակեցման և ներկման ժամանակ) արտադրության մեջ։