Նատաշա Վեզմար
Նատաշա Վեզմար | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 24, 1976 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բելովար, Խորվաթիա |
Նատաշա Վեզմար (խորվ.՝ Nataša Vezmar, հոկտեմբերի 24, 1976, Բելովար, Խորվաթիա), խորվաթ թեկվոնդիստ, որ հանդես է գալիս ծանր քաշային կարգում (70 կգ կամ 72 կգ և ավելի)։ Խորվաթիայի ամենահայտնի կին թեքվոնդիստներից մեկն է։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն 72 կգ-ից ավելի քաշային կարգում, երկու անգամ դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր (արծաթե և բրոնզե մեդալներ 1997 և 2003 թվականներին համապատասխանաբար), ինչպես նաև մասնակցել է Օլիմպիական խաղերին 2000 և 2004 թվականներին[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատաշա Վեզմարը «Մետալաց» (Զագրեբ» ակումբի սպրոցի սան է (մարզիչը՝ Իվիցա Կլաիչ)[2]։ 1994 թվականին Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է բրոնզե մեդալ 70 կգ և ավելի քաշային կարգում, ինչը դարձել է նրա առաջին մրցանակը։ 1997 թվականին նույն կատեգորիայում նվաճել է բրոնզե մեդալ Հոնկոնգում անցկացված աշխարհի առաջնությունում, իսկ 1998 թվականին Էյնդհովենում անցկացված Եվրոպայի առաջնությունում 72 կգ և ավելի քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերում Նատաշա Վեզմարը մրցել է 67 կգ և ավելի քաշային կարգում և եղել է երկրորդ համարը։ Առաջին փուլում հաղթել է իսպանուհի Իրեան Ռուիսին 7:4 հաշվով, սակայն կիսաեզրափակչում պարտվել է ռուս Նատալյա Իվանովային։ Բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է մարոկկոցի Մունիա Բուրգիգին, բայց երրորդ տեղի համար կանադացի Դոմինիկ Բոսխարտի դեմ մարտում, որի առաջին երկու փուլերից հետո հաշիվը կազմել է 4:4, վերջում ջախջախիչ պարտություն է կրել 11:8 հաշվով և մնացել առանց մեդալի[3][4][5]։
2000 թվականին Վեզմարը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հունաստանի Պատրաս քաղաքում 72 կգ և ավելի քաշային կարգում։ 2002 թվականին Վեզմարը հաղթել է թուրքական Սամսուն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում նույն քաշային կարգում, իսկ մեկ տարի անց արժանացել աշխարհի առաջնության արծաթե մեդալի Գարմիշ Պարտենկիրխենում՝ եզրափակչում պարտվելով կորեացի Յուն Հյոն Չժունին[6]։ 2004 թվականին ճանաչվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն Լիլեխամերում 72 կգ և ավելի քաշային կարգում։ 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերին մեկնել է հանդես գալու 67 կգ և ավելի քաշային կարգում՝ անցնելով որակավորման փուլը Բաքվում և եզրափակչում հաղթելով բրիտանուհի Սառա Ստիվենսոնին[7][8]։ Վեզմարը միանգամից անցել է քառորդ եզրափակիչ, որտեղ սենսացիոն պարտություն է կրել Հորդանանի ներկայացուցիչ 16-ամյա Նադան Դավանիից 4:5 հաշվով[9][10], իսկ երբ վերջինս կիսաեզրափակչում պարտություն է կրել ֆրանսուհի Միրիամ Բավերելից, Վեզմարը զրկվել է նույնիսկ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sports-Reference.com
- ↑ 2,0 2,1 «Zlatna Nataša Vezmar» [Nataša Vezmar wins gold] (խորվաթերեն)։ Večernji list։ սեպտեմբերի 5, 2002։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Sydney 2000: Taekwondo – Women's Heavyweight (+67kg)» (PDF)։ Sydney 2000։ LA84 Foundation։ էջեր 62–66։ Վերցված է նոյեմբերի 23, 2014
- ↑ «Dominique Bosshart kicks to bronze in taekwondo»։ CBC Sports։ սեպտեմբերի 30, 2000։ Վերցված է դեկտեմբերի 26, 2014
- ↑ «Umjesto na postolju, u kutu u suzama» [Failing to stand on the podium puts the athlete to tears] (խորվաթերեն)։ Internet Monitor։ հոկտեմբերի 1, 2000։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-10-ին։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Srebro za Vezmar, bronca za Kuzmanovića» [Silver for Vezmar, bronze for Kuzmanović] (խորվաթերեն)։ Index.hr։ սեպտեմբերի 27, 2003։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Athens 2004: Taekwondo – Women's Entry List by NOC» (PDF)։ Athens 2004։ LA84 Foundation։ էջեր 5–7։ Վերցված է դեկտեմբերի 28, 2014
- ↑ «Taekwondo: Nataša Vezmar europska prvakinja» [Taekwondo: Nataša Vezmar has declared the European champion] (խորվաթերեն)։ Sportnet.hr։ մայիսի 9, 2004։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Blazer glory takes on Olympics sound and fury»։ Independent Online (South Africa)։ օգոստոսի 28, 2004։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Nataša Vezmar već u četvrtfinalu taekwondo turnira» [Nataša Vezmar moves on to the quarterfinals of the taekwondo tournament] (խորվաթերեն)։ Sportnet.hr։ օգոստոսի 30, 2004։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ «Taekwondo – Women's Heavyweight (+67kg/+148lbs) Quarterfinals»։ Athens 2004։ BBC Sport։ օգոստոսի 12, 2004։ Վերցված է սեպտեմբերի 24, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նատաշա Վեզմարի էջը Taekwondodata.com կայքում (անգլ.)
- Նատաշա Վեզմար Archived 2019-05-16 at the Wayback Machine. – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
|