Նատալյա Նովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Նովակ
 
Կուսակցություն՝ Եվրոպական համերաշխություն[1]
Կրթություն՝ Շևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1955(1955-11-21) (68 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
 
Պարգևներ
Ուկրաինայի պատվավոր տնտեսագետ

Նատալյա Նովակ (ուկրաիներեն՝ Новак Наталія Василівна, նոյեմբերի 21, 1955(1955-11-21), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, 7-8-րդ գումարումների Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ։ Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Նովակը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 21-ին Կիևում։ Կիևի թիվ 160 միջնակարգ դպրոցի շրջանավարտ։

Գերազանցությամբ ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը և Աձնակազմի կառավարման պետական ակադեմիան։ Ունի երեք բարձրագույն կրթություն՝ պատմական, իրավաբանական և տնտեսական։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը որպես ուսուցիչ սկսել է 1973 թվականին։ 1979 թվականից մինչև 1993 թվականը Կիևի կրթական հաստատություններում պատմություն, հասարակագիտություն և իրավագիտություն է դասավանդել։ 1993 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Կիևի տարբեր հաստատություններում տեղեկատվության և գովազդի բաժնի վարիչի, իրավախորհրդատուի և իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոններում։

Երեք անգամ ընտրվել է Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր՝ III, IV և V գումարումների։ 2001 թվականից Կիևի քաղաքային խորհուրդում ղեկավարել է Կիևի բյուջեի և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով բաժինը։

1998 թվականից եղել է «Բարեփոխումներ և կարգուկանոն» կուսակցության անդամ։ Ընտրվել է Կիևի V գումարման քաղաքային խորհրդի պատգամավոր Վիտալի Կլիչկոյի «Պորա-ՊՐՊ» դաշինքից։ Կիևյան խորհրդում ընդգրկված է եղել Վիտալի Կլիչկոյի պատգամավորչական խմբում։

Ուկրաինայի 7-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր ("ՈՒԴԱՌ"), պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։

Ուկրաինայի 8-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր (ԱԱՊ-Համերաշխություն, ընտրվել է ցուցակի 16-րդ համարով), Ուկրաինայի նախագահի, Ուկրաինայի կառավարության, գործադիր իշխանության կենտրոնական մարմինների և քաղաքական կուսակցությունների, ԲՀ քաղաքականության և արդարադատության հարցերով կոմիտեի քաղաքացիական միավորումների գործունեության օրենսդրական ապահովման հարցերով ենթակոմիտեի ղեկավար։

2015 թվականին «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության կողմից առաջադրվել է Կիևի քաղաքային ղեկավարի պաշտոնում, 1-ին փուլում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ հավաքելով ընտրողների ձայների 0,67 %-ը (5848 մարդ)[2]։

Մրցանակներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուկրաինայի կրթության գերազանցիկ» կրծքանշան
  • Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ (2005)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://itd.rada.gov.ua/mps/info/page/13379
  2. «Результаты выборов мэра Киева 2015: итоги голосования» (ռուսերեն). newsrbk.ru. 31 октября 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Նովակ» հոդվածին։