Նատալյա Բարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Բարդո
Ծննդյան թիվ՝ապրիլի 5, 1988(1988-04-05)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, երգչուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
IMDb։ID 4648141
bardonata.com

Նատալյա Բարդո (ռուս.՝ Наталья Сергеевна Бардо́, իրական ազգանունը՝ Կրիվոզուբ[2] ապրիլի 5, 1988(1988-04-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի և հաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Բարդոն ծնվել է 1988 թվականի ապրիլի 5-ին՝ Մոսկվայում[3]։ Ապրել միայն մոր հետ։ Նատալյայի մայրը զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն ներկայումս չի աշխատում։ Հայրը նախկինում զբաղվել է թեթև ատլետիկայով։

Նատաշան մանուկ հասակում սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ Այցելել է նաև գեղարվեստական դպրոց, զբաղվել է բասկետբոլով, հաճախել բալետի և մարմնամարզության։ 18 տարեկան հասակում առաջին անգամ նկարահանվել է «Պուշկինի վերջին մենամարտը» ֆիլմում։ Նատալյան ընդունվել է նաև Բանկային ինստիտուտ։

2006 թվականին նկարահանվել է «Անիծված դրախտ» ֆիլմը Էվելինա Բլենդենսի դերում։ Ֆիլմը էկրաններին է հայտնվել 2007 թվականի հունվարին։

2007 թվականին Նատալյային հրավիրել են նկարահանվելու «Անիծված դրախտ 2» ֆիլմում, որը առաջինի շարունակությունն էր։

Հունիսի 2010 թվականի փոխել է ազգանունը՝ Կրիվոզուբի փոխարեն դարձրել է Բարդո[4]։ Սովորել է Շչուկինայի անվան թատերական ինստիտուտում։ Սկսել է զբաղվել վոկալով։

Նատալյային լայն ճանաչում է բերել «Ոսկե Բարվիխա 2» սերիալը, որը հեռարձակվել է ՏՆՏ հեռուստալիքով։

Նատալիան իր դեբյուտը կատարեց «Վերոնիկա» բազմասերիանոց մելոդրամայի գլխավոր դերում[5]։

2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի հուլիսը մասնակցել է «Տուն 2» հաղորդմանը։

Ակտիվորեն ներգրավված է շատ հեռուստատեսային նախագծերում[6]։ Հիմնականներից մեկը ՏՆՏ հեռուստաալիքիով ցուցադրվող երիտասարդական կատակերգության՝ «Անժելիկա» սերիալն է[7]։

2015 թվականի ամռանը Մարատ Բաշարովի հետ դուետով «Առաջին ալիք»-ի եթերում վարեց «Պարոն և տիկին Մեդիա» զվարճալի հեռուստատեսային հաղորդումը։

Նատալիան մասնակցել է «Ռուսական ուրվագիծ» բարեգործական հիմնադրամի ավանդական նորաձևության օրացույցի շնորհանդեսին[8]։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի աշնանը Նատալյա ձայնագրել է Լեդի Գագայի հիթ դարձած Alejandro (Ալեխանդրո) երգի պաշտոնական cover տարբերակը ռուսերեն լեզվով։

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվական

  • Alejandro
  • Կործանում

2011 թվական

  • Ուզում եմ բղավել
  • Բարդոն
  • Ցերեկ և գիշեր
  • Երազում եմ ձեր մասին
  • Անձրևի կաթիլներ
  • 6 տառ (վեց տառ)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2006 Պուշկինի վերջին դուելը Լիզա
2006 Անիծված դրախտ Ալինա
2008-2012 Ամունական մատանի Ուիլյանա և Օլգա
2008 Անիծված դրախտ 2 Ալինա
2009 Մոսկվա, ես սիրում եմ քեզ լրագրող
2010 Դեղին քաղաք չի ավարտվել
2010 Ստրոյբատյա Ժենյա
2010 Քարե Կարճամետրաժ
2010 Հալածում ստվերից հետո Օլգա Նիզովա
2011 Վազնյակ Մարիա
2011 Ոսկիներ Քրիստինա Մեդեր
2011 Արթնացրու ինձ Լենա
2012 Սպիտակ մավրը կամ Ինտիմ պատմության իմ հարևանների մասին Դեզդեմոնա
2012 Վարոնիկա․ Կորցրած երջանկությունը Վարոնիկա Սերովա
2012 Ռուսաստանին սիրո համար։ Կատյա
2012 Շապովալովը Ալոչկա
2013 Երկրորդ շանս Վիկա
2013 Խաբեություն, եթե սիրում եք Իրինա
2013 Չքանալ Քրիստինա
2013 Խաղալիքներ վաճառողը Սվետա
2013 Ուրախություն քեզ Даша Стрельцова
2013 Վարոնիկա․ Բելինկա Վերոնիկա Սերովա
2013 Ալպինիստները Նատաշա
2014 Անժելիկա Ուիլյամա Կամկա
2014 Մեկ տարի տոսկանայում Անյա
2014 Նայեք ետ (Հայաստան) Նատալի
2016 Ուրբաթ հեքիաթ Ուրբաթ
2016 Վերջին սահմանը Կատյա
2016 Սերը սահմանափակ հնարավորություններով Տանյա
2016 Սցենարը Լիկա Վլադժկովա
2016 Կորուստները Վիկա Սերեբրյակովա
2017 Թեթևաբարո տատիկը Վիկտորյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Наталья Бардо». Вокруг ТВ.
  3. Նատալյա Բարդո — ԿինոՊոիսկ
  4. Звезда телесериала «Проклятый рай» — Киноактёры. Мир актёров и кино
  5. Все трюки исполняла сама kp.ru (14.11.2012)
  6. Наталья Бардо в сериале «Анжелика» телеканала СТС afishka31.ru (01.10.2014)
  7. На телеканале СТС новый сериал «Анжелика» с Натальей Бардо uznayvse.ru (24.10.2014)
  8. Fashion-календарь Благотворительного фонда «Русский силуэт» hello.ru 11.12.2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]