Նավաստի Ջերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավաստի Ջերրի
Ծնվել էհունվարի 14, 1911(1911-01-14)
ԾննդավայրՌինո, Նևադա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 12, 1973(1973-06-12) (62 տարեկան)
Մահվան վայրՀոնոլուլու, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունծովագնաց, տատու արտիստ և նկարիչ
Կայքsailorjerry.com

Նավաստի Ջերրի (հունվարի 14, 1911(1911-01-14), Ռինո, Նևադա, ԱՄՆ - հունիսի 12, 1973(1973-06-12), Հոնոլուլու, ԱՄՆ անգլ.՝ ), իսկական անունը Նորման Քեյմ Քոլլինս, դաջվածքների հայտնի վարպետ։ Մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի դաջվածքի արվեստը զարգացնելու գործում, համարվում է «օլդ սքուլ» ոճի հիմնադիր հայրը ոչ մեծ չափերի դաջվածքներ խոշոր եզրագծերով և մի քանի պարզ ծաղիկներով, որը կարելի է անել բավականին կարճ ժամանակում։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականին։ 19 տարեկան հասակում հայտնվել է նավատորմում և շրջել աշխարհի կեսը։ Նրա վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Հարավարևելյան Ասիայի դաջվածքների արվեստը, և թոշակի անցնելով Մարյակ Ջերրին բացել է իր առաջին դաջվածքի սրահը Հոնոլուլուի չայնա թաունում, որտեղ նրա հաճախորդներն էին զինվորներն ու նավաստիներն էին։ Բացի այդ, ենթադրվում է, որ վարպետը ակտիվորեն դաջվածքներ է արել նավատորմում իր ծառայության ընթացքում, տարբեր նավահանգիստներում որտեղ նա ստիպված ափ է իջել։

1930-40 ական թվականներին Մարյակ Ջերրի կողմից ստեղծված դաջվածքների տեսակը և սյուժեների հավաքածուն արագ ժողովրդականություն է ձեռք բերել և նրան տարել նոր մակարդակ, դարձնելով նոր ոճի հիմնադիր։ Պատկերները ներառում էին պիրսրնգով սրտեր, թևավոր դաշույններ, խարիսխներ, ծիծեռնակներ, ջրահարսեր, խոշոր կրծքերով աղջիկներ և այլն  ընդհանրացված ուրվագծերով և վառ գույներով։ Մինրև իր կյանքի վերջը աշխատելով Հոնոլուլույում Մարյակ Ջերին դարձավ հանգույց, յուրատեսակ խորհրդանիշ իր ժամանակի և ամերիկյան ժողովրդական արվեստի զարգացման նոր ժամանակաշրջանի համար, իր աշխատանքներով զարդարելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հավայան կղզիներ այցելած հազարավոր ամերիկացի նավաստիների։ Դաջվածքները, որոնք ստեղծվել են Մարյակ Ջերրիի կողմից, բնութագրվում են որպես ծովային կոպիտ բծերի և Հեռավորարևելյան մարմնի արվեստի բևեռային տեխնիկայի միասնություն։ Ավելին, ենթադրվում է, որ նա առաջինն էր, ով ամերիկյան դաջվածք անողներին ծանոթացրեց ճապոնական վարպետների արհեստագործական գաղտնիքներին[1]։ Նկարչի ցանկությունը «յապոշեկին սեփական զենքով խփելն էր», այսինքն ՝ Ճապոնական վարպետության զինանոցը օգտագործել զուտ ամերիկյան թեմաներ պատկերելու համար։

Լավ դաջվածքները էժան չեն, իսկ էժանագին դաջվածքները լավը չեն։
(Մարյակ Ջերրիի կարգախոսը)

Վարպետն ընդլայնել էր գույների գունապնակը, որը հասանելի էր դաջվածքագործներին՝ ստեղծելով մի քանի սեփական անվտանգ գունանյութեր։ Նա ստեղծեց ասեղ, որը մաշկը գունանյութ էր ներարկում շատ ավելի քիչ վնասվածքներ պատճառելով։ Բացի այդ նա առաջիններից էր ով սկսեց օգտագործել միանգամյա օգտագործման ասեղներ և գործիքների բժշկական մակարդակի հականեխում[2]։

Ապրանքանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարյակ  Ջերրիի կողմից ստեղծված գրաֆիկական պատկերները այսօր էլ  հեղինակային իրավունքի օրենքների պաշտպանության տակ են, չնայած դաջվածքի սրահների մեծ մասում նրա ստեղծած նմուշները ընկալվում են որպես «ժողովրդական ստեղծագործություն»։Իր անվան և աշխատանքի իրավունքը Մարյակ Ջերրին թողել է  դաջվածքի վարպետներ՝  Էդ Հարդիին (Ed Hardy) և Մայք Մելոունին (Mike Malone), ովքեր նույնպես իրենց արհեստի նշանավոր դեմքեր էին։1999-ին նրանք հիմնադրեցին «Sailor Jerry Ltd» փոքր ընկերությունը, որը թողարկում էր հագուստ և հուշանվերներ, որոնք զարդարված են Մարյակ  Ջերրիի ստեղծած պատկերներով։ Բացի այդ, ընկերությունը թողարկում է "Sailor Jerry" ռոմ, որի պիտակը զարդարված է վարպետի ստեղծած հայիթյան աղջկա նկարով։

Կինո ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քորի Սմոկու Մարյակ Ջերրի - Նորման Կ. Քոլինզի կյանքը»  վավերագրական ֆիլմ, 2008 թվական[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեթի Հելլենբրանդ. Մարյակ Ջերրի Դաջվածքների նախակաղապարները. ISBN 978-0764315626
  • Մարյակ Ջերրի․Դաջվածքների ֆլեշ. ISBN 978-0945367185
  • Դոնալդ Ե. Հարդի, Ջերրի Քոլլինզ. Մարյակ Ջերրի Քոլլինզ։ Ամերիկյան դաջվածքի վարպետը. ISBN 0945367112

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]