Jump to content

Նասեր Ալիյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նասեր Ալիյի
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա,  Շվեյցարիա և  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1993(1993-12-27)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Կումանովո, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Նասեր Իսմայիլ Ալիյի (մակեդոներեն՝ Naser Aliji,դեկտեմբերի 27, 1993(1993-12-27)[1][2][3], Կումանովո, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնական ծագմամբ ալբանացի ֆուտբոլիստ, «Վոլունտարի» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Ալբանիայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիյին ծնվել է ալբանացիների ընտանիքում՝ Մակեդոնիայի Կումանովո քաղաքում։ Չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է շվեյցարական Բադեն քաղաք, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 2008 թվականին տեղափոխվել է «Բազելի» ակադեմիա[4]։ Խաղալով «Բազելի» երիտասարդական թիմերում՝ բազմիցս արժանացել է անհատական մրցանակների[5][6]։ 2014 թվականի մարտի 16-ին «Արաուի» դեմ խաղում նորամուտն է նշել Շվեյցարիայի առաջնությունում[7]։ 2013/14 մրցաշրջանում օգնել է թիմին հաղթել ազգային առաջնությունում[8], ինչպես նաև դուրս գալ ազգային գավաթի եզրափակիչ[9]։ Նույն թվականի հուլիսի 19-ին «Արաուի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բազելի» կազմում[10]։

2015 թվականի հունվարից մեկ տարով վարձակալության է տրվել «Վադուցին»[11]։ «Վադուցի» կազմում 2014/15 մրցաշրջանում դարձել է Լիխտենշտեյնի գավաթակիր[12]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիյին հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում[4]։ 2015 թվականի մարտի 5-ին Արլենդի հետ Այետին ստացել է ալբանական անձնագիր՝ դառնալով Մակեդոնիայում ծնված առաջին խաղացողը, որը սկսել է խաղալ Ալբանիայի հավաքականում[13]։ Եվ արդեն 2015 թվականի հունիսի 13-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտը նշել է առաջին թիմում[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային
«Բազել»
  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2013/14, 2014/15, 2015/16
  • Շվեյցարիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2013/14
«Վադուց»
  • Լիխտենշտեյնի գավաթակիր՝ 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 Intervistë/Naser Aliji: Te Baseli po jetoj si në ëndërr Արխիվացված 2015-07-14 Wayback Machine Արխիվացված 14 Հուլիսի 2015 թվականին. Gazeta LAJM
  5. FC Basel 1893 (2011). «Die BKB zeichnete am Luzern-Spiel die "Rookies of the Year" aus» (գերմաներեն). FC Basel 1893. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. FC Basel 1893 (2013). «Auszeichnung der "Rookies of the Year"» (գերմաներեն). FC Basel 1893. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Basel vs. Aarau 5 - 0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  8. «Super League». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Schweizer Pokal». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  10. «Aarau vs. Basel 1 - 2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  11. Naser Aliji huazohet nga Basel tek Vaduz, pritet zyrtarizimi(չաշխատող հղում) Koha Jonë
  12. «FL1 Active Cup». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  13. Ajeti e Aliji marrin shtetësi shqiptare (foto) Արխիվացված 13 Հուլիսի 2015 թվականին. aSport.info
  14. «Albania vs. France Final result: 1:0». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.