Նանե (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը պարախմբի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Նանե (այլ կիրառումներ)։

«Նանե» շոու-բալետը երիտասարդ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է, որն ունի իր ուրույն տեղը հայկական ժամանակակից պարարվեստում։ Այն ստեղծվել է 1997թ., սկզբում որպես եռյակ, որի պարացանկում ընդգրկված էին հիմնականում աշխարհի ժողովուրդների պարեր։ Այսօր արդեն, երկար, համառ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ինքնուրույն ոճ ու որակ ունեցող անսամբլ, որը սիրված ու ճանաչված է հանդիսատեսի կողմից։ «Նանե»- ի կազմը շատ երիտասարդ է։ Նրա գեղարվեստական ղեկավարը 30 տարեկան է, իսկ պարուհիների տարիքը չի գերազանցում 23–ը։ Անսամբլի պարացանկը բազմազան է։ Հայկական ժողովրդական նազելի պարերին հետևում են կովկասյան կրակոտ ռիթմերը, Տաթևիկ Հովհաննիսյանի դյութիչ ձայնի ներքո հայկական ժողովրդական պարը սինթեզվում է ջազային էլեմենտներով ու ծնվում է նոր մտածելակերպ։

«Նանե»- ի պարացանկը ընդգրկում է Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական պարեր, դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Նանե»- ի ստեղծված կերպարները նման չեն մեկը մյուսին, սակայն նրանց բոլորի համար ընդհանուր է անկեղծությունն ու երկրի հազարամյա պատմությանը հավատարիմ լինելը։

Արդեն 6 տարի «Նանե» խմբին կից գործում է «Փոքրիկ Նանեներ» պարային ստուդիան, որտեղ սովորում են 3.5 – 15 տարեկան 50 երեխա։ Նրանցից լավագույնները ըդգրկված են «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլում, որն իր ստեղծման առաջին իսկ օրից զարմացնում է հանդիսատեսին իր վարպետությամբ։

«Նանե»-ն և «Փոքրիկ Նանեներ»-ը հանդես են գալիս Հայաստանի պրոֆեսիոնալ բեմերում և նրանց համերգային գրաֆիկը այսօր բավականին ծանրաբեռնված է, իսկ ետևում տարբեր աստիճանների հարյուրավոր համերգներ են՝ կառավարական, բարեգործական, համերգներ զորամասերում, նկարահանումներ, ռադիո – հեռուստաեթերներ, անդրադարձ մամուլում, մասնակցություն փառատոնների։ Սա է «Նանե»-ի այսօրվա կյանքը։

«Նանե»-ի ձեռքբերումներից է «Էրվում եմ, Էրվում» համերգային ծրագիրը Շուշան Պետրոսյանի հետ համատեղ Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական թատրոնում / 2002թ./, «Դլե յաման» ծրագիրը ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մասնակցությամբ՝ Գյումրիում և Վանաձորում /2002թ./, ինչպես նաև «Շուշանիկ» պարային ներկայացումը և «Երբ սիրտն է խոսում» համերգային ծրագիրը, որոնք տեղի ունեցան Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական թատրոնում հունիսի 21- ին /2006թ./։

«Նանե» պարային անսամբլը հանդես է եկել ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, Դետրոյթում, Լոս-Անջելեսում, Ռուսաստանի դաշնությունում, Հոնգկոնգում, Բեյրութում։

2006թ. ապրիլին «Նանե»-ն մասնակցեց «Երկինքը պարում է» հեռակա վիդեոմրցույթին /Մոսկվա/ և արժանացավ հետևյալ մրցանակների՝ «Գրան Պրի» «ժամանակակից պարեր» ժանրում, որտեղ ներկայացված էին «Ադանա» և «Շինդլերի ցուցակը» բեմադրությունները, իսկ «Դասական պար» և «Օրիգինալ ժանր» անվանակարգերում «Նանե»-ն ճանաչվեց լավագույնը և արժանացավ 4 առաջին մրցանակների։

«Նանե» ստուդիայի սան Գայանե Տերտերյանը դարձավ ոսկե մեդալակիր «Վիեննայի համաստեղություն» միջազգային մրցույթում, Ավստրիա, 2006 թ.։