Նանա Կազարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանա Կազարի
Ծնվել էփետրվարի 27, 1982(1982-02-27) (42 տարեկան)

Նանա Կազարի (Նունե Հարությունյան - փետրվարի 27,1982, Բելառուսիա,Մինսկ), հայ մոդելավորող։ Հայաստանում առաջին սեփական նորաձևության գործակալության գործադիր-տնօրեն[1][2]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունեի հայրը՝ Ղազարոս Հարությունյանը, ֆիզկուլտուրայի բազմավաստակ ուսուցիչ է, մայրը՝ Քնարիկ Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Նրանց դուստրը հոր անվան առաջին մասն է վերցրել և իր անունը մի փոքր ձևափոխելով դարձրել է Նանա Կազարի։

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին գնում է Մոսկվա, ծանոթանում առաջատար մասնագետների հետ։ Նանան կազմակերպում է նորաձևության ցուցահանդեսներ Թբիլիսիում և Տաշքենդում։

Բուն կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին տեղափոխվում է ԱՄՆ։ Ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված բարեգործական աճուրդում Պիկասոյի, Դալիի նկարների կողքին հայտնվել էր Նանայի կոլաժը և վաճառվել 5 000 ԱՄՆ դոլարով։ Շատ նման լինելով հայտնի Մերիլին Մոնրոյին, հատուկ զգեստներով ու զարդարանքներով նրան նկարահանել են կինոնկարներում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան»,4-րդ հատոր, Երևան 2007, էջ 210

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]