Jump to content

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանկային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանկային համակարգը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տնտեսության առանցքային սպասարկման ոլորտը։ Բանկային համակարգը վերահսկվում և կարգավորվում է Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։ Վերջինս համակարգում է վարկային կազմակերպությունների գործունեությունը ինքնավար հանրապետության տարածքում, ապահովում է էմիսիան, կանխիկ դրամի շրջանառությունը, սպասարկում է գանձապետարանը, իրականացնում է բյուջեի կանխիկ կատարումը[1]։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանկային համակարգը բաղկացած է բանկից, բանկերի մասնաճյուղերից, բաժանմունքներից ու ներկայացուցչություններից, ինչպես նաև վարկային կազմակերպություններից։ 2017 թվականի դրությամբ ինքնավար հանրապետության տարածքում գործում է 1 բանկ, 6 այլ բանկերի մասնաճյուղեր, բաժանմունքներ և ներկայացուցչություններ, 3 վարկային կազմակերպություններ[1]։

Ինքնավար հանրապետությունում ֆինանսաբանկային գործունեություն իրականացնող «Կապիտալ բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միակն է, որը Նախիջևանի բոլոր շրջաններում մասնաճյուղեր ունի։ Բացի այդ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ֆիզիկական և Իրավաբանական անձանց տարբեր տեսակի ֆինանսաբանկային ծառայություններ են մատուցում Ադրբեջանի միջազգային բանկի գլխավոր վարչության, «Ռաբիտ բանկ» ԲԲԸ-ի, «Բանկ օֆ Ադրբեջան» ԲԲԸ-ի և «Խալք բանկ» ԲԲԸ-ի նախիջևանյան մասնաճյուղերը[1]։

2008 թվականից Ինքնավար Հանրապետությունում սկսեց գործել «Նախիջևան-բանկ» ԲԲԸ-ն, որը Նախիջևանում մատուցում է բոլոր տեսակի բանկային ծառայություններ[1]։

Վարկային կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ֆինանսաբանկային գործունեություն են իրակիանացնում նաև «Նախիջևան-կրեդիտ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ագրարկրեդիտ» վարկային կազմակերպության նախիջևանյան մասնաճյուղը։ Այս ընկերությունները վարկեր են տրամադրում ագրարային ոլորտի և փոքր բիզնեսի զարգացման համար[1]։

Հիպոթեքային գործարքների իրականացման նպատակով Ինքնավար հանրապետությունում գործում է Ադրբեջանի Հանրապետության Հիպոթեքային Ֆոնդի նախիջևանյան մասնաճյուղը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]