Նախալովկա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախալովկա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական շրջան
Մտնում էԴոնի Ռոստով

Նախալովկա (ռուս.՝ Нахаловка, нахал < անպատկառ, անամոթ բառից), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող հին շրջանի ոչ պաշտոնական անվանումը։ Անվանումը կապված է բնակարանների կառուցման ինքնակամ, «անպատկառ» (ռուս.՝ «нахальный») ձևի հետ, որը 19-րդ դարի երկրորդ կեսին չարաշահել են քաղաքի բնակիչները։ Իշխանությունները ուշքի եկան, երբ շրջանն արդեն կառուցապատվել էր։ Նախալովկայի փողոցները կառուցապատվում էին քաոսայնորեն։ Տեղի բնակիչներին դատում էին, տուգանում, սակայն տները չէին քանդում։ Հետագայում շինարարությունն իրականացվել է կազմակերպված և վճարովի[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի 1884 թվականի քարտեզը։ Նախալովկա շրջանը գերեզմաններից հետո է, հյուսիսարևմտյան մասում

19-րդ դարի երկրորդ կեսին Դոնի Ռոստովն արագ մեծանում էր։ Նրա ծայրամասերում հայտնվեց նոր շրջան՝ Նախալովկան։ Այդ շրջանի տները կառուցվում էին առանց թույլտվության, նույն եղանակով զբաղեցվում էր և հողը։ Խրճիթները կառուցվում էին անտառային բորսայում, որը գտնվում էր տոնավաճառի հրապարակում, բնակեցվող հողակտորից ոչ հեռու։ Տները քաղաքային իշխանությունների համար աննկատ տեղափոխվում էին գիշերը։ Գրավված հողերի բնակիչները տների օրինականության բացակայության հարցում միասնական էին և համերաշխ։ Խրճիթները քարշ էին տալիս միասին, այս անօրինական գործում բոլորը միմյանց օգնում էին։ Քաղաքային դումային լուրը հասելուց հետո, հրամայվեց դադարեցնել կառուցապատումը, իսկ բնակություն հաստատածներին «ինքնակամ կառուցապատման համար» պատասխանատվության ենթարկել։ Միջոցներ ձեռնարկվեցին, սակայն կառուցապատումը շարունակվում էր, խրճիթներն էլ մնացին իրենց տեղերում[1]։

Շինհրապարակ էր այցելում գեներալ-նահանգապետ Գուրկոն։ Այդ պահի դրությամբ արդեն կառուցվել էր ավելի քան 500 խրճիթ։ Հաստատվածներին հեռացնելու համար միջոցներ ձեռնարկելը շատ ուշ էր։ Մինչ ձեռնարկվում էին ոստիկանական միջոցներ, այնտեղ արդեն հայտնվել էր ավելի քան 1700 խրճիթ[1]։

1863 թվականին իր գործունեությունը Նախալովկան կարգավորելուց սկսեց նոր քաղաքապետ Ա. Մ. Բայկովը[1]։ 1884 թվականին մշակվեց Նախալովկայում ապօրինի զավթված հողերի կառուցապատման, օգտագործման և գնման կարգավորման կանոնների նախագիծ։ Դրա համաձայն՝ Ստեպնայա փողոցի մի մասը դեպի հյուսիս մինչև ձորակը և Տագանրոգի փողոցից դեպի արևմուտք մինչև Տեմեռնիկի գործարանները, բաժանվում էին կանոնավոր թաղամասերի՝ 150-ից մինչև 200 քառակուսի սաժեն մակերեսով։ Յուրաքանչյուր կառուցապատող ստանում էր մեկ հողակտոր։ Բոլոր բնակվածները կամավոր կերպով պետք է վճարեին զբաղեցրած հողատարածքների տարեկան գումարը։ Տուրքը մեկ քառակուսի սաժենի համար ըստ հողակտորի տեղադրման հարմարավետության 15 կոպեկից մինչև 1 ռուբլի էր։ Կառուցապատողը քաղաքում չպետք է ունենար այլ անշարժ գույք և կարող էր ձեռք բերել միայն մեկ հողակտոր։ Այն պետք է կառուցապատվեր քաղաքային վարչության հաստատած պլանի համաձայն[2]։

1884 թվականի մայիսի 1-ից «Նախալովկա» անվանումը ոչնչացվում էր։ Քաղաքի կառուցապատվող մասը կոչվեց «Նոր բնակավայր»[2]։

Նախալովկան աշխարհագրորեն սահմանափակվում է ժամանակակից Տեկուչովի, Դոլոմանյան, Պոդտելկովի, Նանսենի, Լոկոմոտիվնայա, Մարկովի փողոցներով։ Վարչականորեն պատկանում է Լենինյան շրջանին[2]։

Ժամանակակից Նախալովկան բնութագրվում է մասնավոր շինություններով ու նեղ փողոցներում։ Այստեղ չկան մեծ սուպերմարկետներ։ 2010-ական թվականներին Նախալովկայում կառուցվել է «Սլավյանսկի թաղամաս» բնակելի համալիրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Город Будущего. Харьков, 1884 г. Стр. 80-81.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «История Ростова-на-Дону - Описание Ростова - Внешний облик Ростова - Нахаловка». www.donvrem.dspl.ru. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «История Ростова-на-Дону Нахаловка История Ростова Кладбище Ростовский базар История». www.donvrem.dspl.ru. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]