Նաիրա Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Ավագյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1967 (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր և թարգմանչուհի |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1990) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հայերեն |
Նաիրա Մակիչի Ավագյան (օգոստոսի 4, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, լեզվաբան, թարգմանիչ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, 60-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 4-ին՝ Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ Ստացել է երաժշտական կրթություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։ 1985 թվականին ընդունվել, 1990 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը ռոմանագերմանական լեզուներ և գրականություն մասնագիտությամբ՝ ստանալով բանասեր, մանկավարժ և թարգմանչի որակավորում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991-1993 թվականներին աշխատել է «Անանիա Շիրակացի» համալսարանում։ 1991 թվականից դասախոսում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնում։ 2013 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաիրա Ավագյանը հեղինակ է մի քանի տասնյակ գրքերի, հոդվածների և այլ գիտական աշխատությունների։ Համահեղինակ է 2013 թվականից 2017 թվականների անգլերենի պետական ավարտական միասնական քննությունների շտեմարաններին[3]։
Համահեղինակ է 2004 թվականին տպագրված «A Practical English Grammar», 2011 թվականին տպագրված «A Basic English Grammar. Syntax (with exercises)» և «A Basic English Grammar. Morphology (with exercises)» դասագրքերին։ 2014 թվականին տպագրվել է «A Step to Wider English» ուսումնական ձեռնարկը բուհերի ուսանողների համար։ 2016 թվականին լույս է տեսել «Legends and Tales» ձեռնարկը տնային ընթերցանության համար։ 2017 թվականին հրատարակվել է «Philosophical Quotes» գիրքը։ Տասնյակից ավել անգլերեն դասագրքերի, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների խմբագիր է[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նաիրա Մակիչի Ավագյանը ԵՊՀ պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Անգլերենի շտեմարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Նաիրա Մակիչի Ավագյանի հեղինակած գրքերը(չաշխատող հղում)
- ↑ Անգլերենի դասագիրք բուհերի ուսանողների համար / Ե.Ս. Մխիթարյան; Խմբ.՝Ն. Ավագյան, Ա. Մարգարյան.(չաշխատող հղում)