Jump to content

Նազիրա Ֆարահ Սարգիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազիրա Ֆարահ Սարգիս
 
Կուսակցություն՝ Arab Socialist Ba'ath Party – Syria Region?
Կրթություն՝ Հալեպի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1962
Ծննդավայր Հալեպ, Սիրիա
Քաղաքացիություն  Սիրիա

Նազիրա Ֆարահ Սարգիս(1962, Հալեպ, Սիրիա), հայկական ծագմամբ սիրիացի գիտնական և քաղաքական գործիչ[1]։ Սիրիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար։ Քիմիական գիտությունների թեկնածու, անալիտիկ քիմիայի մագիստրոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ազգությամբ հայ է[2]։ Ստացել է հայկական կրթություն[3]։ Ավարտելով դպրոցը՝ ընտրել է համալսարանում քիմիա ուսումնասիրելու ճանապարհը։ Ուսումն ավարտելուց հետո՝ ստացել է քիմիական գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան։ Կրթությունը շարունակել է մագիստրատուրայում։ Այն ևս ավարտելուց հետո՝ ստացել է անալիտիկ քիմիայի ոլորտում մագիստրոսի աստիճան։ 1999-2001 թվականներին դեղագործական քոլեջում եղել է ուսուցիչների միության ղեկավար։ Քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո սկսել է դասավանդել Հալեպի համալսարանում, որտեղ 2001-2006 թվականներին զբաղեցրել է անալիտիկ քիմիայի բաժնի ղեկավարի պաշտոնը[4]։

2012 թվականի հունիսի 23-ին, Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հրամանագրով, նշանակվել է շրջակա միջավայրի պահպանության նախարար[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Enduring Myths of Sectarianism in Syria». The Armenian Weekly. 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Сирия: новые санкции ЕС, турецкое недовольство и армянка в правительстве». armedia. 2012 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Башар Асад дорожит доверием армян». Общественно политическая газета «Новое время». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Minister of State for Environment Affairs: Dr. Nazira Farah Sarkis». Сирийское арабское информационное агентство «SANA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Syria / Chiefs of State and Cabinet Members of Foreign Governments». Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «FACT SHEET: INCREASING SANCTIONS AGAINST SYRIA» (PDF). U.S. TREASURY DEPARTMENT OFFICE OF PUBLIC AFFAIRS. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.