Նադեժդա Դոբիչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Դոբիչինա
Դիմանկար
Ծնվել է1884
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել է1950
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Նադեժդա Եվսեևնա Դոբիչինա (ծննդյան անունը՝ Ֆիշման, 1884, Ռուսական կայսրություն - 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), առաջին ռուսական պրոֆեսիոնալ պատկերասրահի կազմակերպիչ, թանգարանի աշխատակցուհի, «Ն․ Ե․ Դոբիչինայի Գեղարվեստական բյուրոյի» հիմնադիր և ղեկավար։

Ցուցահանդեսային գովազդ (մասնավոր հավաքածու, Ցյուրիխ)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Դոբիչինան 1903-1909 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կենսաբանական լաբորատորիայի Պ. Ֆ. Լեսգաֆտի դասընթացների կենսաբանական բաժնում։ 1911 թվականի աշնանը հիմնել է «Նադեժդա Դոբիչինայի գեղարվեստական բյուրոն»՝ նկարիչների և հանրության միջև նկարների վաճառքի և գեղարվեստական պատվերների կատարման միջնորդության համար։ 1913 թվականի հոկտեմբերից բյուրոն գտնվել է մասնավոր բանկի շենքում («Արտաքին առևտրի ռուսական բանկ», Մոյկա գետի առափնյա փողոց՝ 63), 1914 թվականի նոյեմբերից՝ Ադամինի տանը՝ Մոյկա գետի ափամերձ փողոցի և Մարսյան դաշտի անկյունում։

Единственная сохранившаяся фотография работ К. Малевича на выставке 0,10.
Ցուցահանդեսի միակ[1] պահպանված լուսանկարը։ 39 աշխատանքներից կարելի է տեսնել 21-ը[2].

Դոբիչինայի գեղարվեստական բյուրոյում 1913 թվականին գործել է Վսևոլոդ Մեյերխոլդի ստուդիան։ Ցուցահանդեսներ են կազմակերպվել «Արվեստի աշխարհ» միավորման կողմից (1915-1917), «Արվեստի ձախ ուղղությունների ցուցահանդես» (ապրիլ- մայիս 1915 թվական), ««0,10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդես», որտեղ ցուցադրվել է Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի»-ն (1915 թվականի դեկտեմբեր - 1916 թվականի հունվար), Նիկոլայ Կուլբինի (1918 թվականի հունիս) հետմահու ցուցահանդեսը և այլն[3]։

Պատերազմի տարիներին բյուրոն հանդես է եկել որպես արվեստի գործիչների հիվանդանոցի կազմակերպիչներից մեկը[4]։ 1914 թվականի հոկտեմբերի 26–ից մինչև դեկտեմբերի 7-ը Դոբիչինայի գեղարվեստական բյուրոյում անցկացվել է «Նկարների ցուցահանդես հօգուտ արվեստի գործիչների հիվանդանոցի», որին մասնակցել են տարբեր ուղղությունների 66 նկարիչներ։

Բյուրոն կազմակերպել է երաժշտական համերգներ, ներկայացումներ, գրական երեկոներ։ 1919 թվականի սկզբին բյուրոյի գործունեությունը դադարել է, իսկ Դոբիչինան աշխատել է տարբեր թանգարաններում։ 1930-1940 թվականներին եղել է Գեղարվեստա-արդյունաբերական դպրոցի տնօրեն, Լենինգրադի Ռուսական թանգարանի աշխատակից։ Մոսկվա տեղափոխվելուց հետո աշխատել է Հեղափոխության թանգարանում։

1920 թվականին Ալեքսանդր Գոլովինը նկարել է «Նադեժդա Դոբիչինայի դիմանկարը»[5], որը պահվում է Ռուսական պետական թանգարանում։

Դոբիչինան մահացել է 1950 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովսկոե հրեական գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stedelijk museum Amsterdam. 0,10 EXHIBITION Արխիվացված 2014-07-13 Wayback Machine
  2. Лейкинд О. Л., Северюхин Д. Я. «Художественное бюро Н. Е. Добычиной» // Санкт-Петербург. Энциклопедия.
  3. Лазарет деятелей искусства в Петрограде // Энциклопедия благотворительности. Санкт-Петербург.
  4. ««Портрет Надежды Добычиной»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Надгробный памятник на Востряковском еврейском кладбище

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]