ՆՍԳԲԿ վարչական շենք
| Տեսակ | թանգարանի շենք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Մաքսֆորշտադտ |
| Վայր | Մյունխեն |
| Հասցե | Katharina-von-Bora-Straße 10 |
| Փողոց | Katharina-von-Bora-Straße? (10) |
| Կազմված է | Denkmal Katharina-von-Bora-Straße 10 in München?, Einfriedung Katharina-von-Bora-Straße 10 in München? և Löschteich Katharina-von-Bora-Straße 10 in München? |
| Մասն է | Kunstareal? |
| Բնակիչ | Zentralinstitut für Kunstgeschichte?, Museum für Abgüsse Klassischer Bildwerke? և Staatliche Graphische Sammlung München? |
| Հիմնադրված է | 1935 |
| Ճարտարապետ | Paul Troost? |
| Ժառանգության կարգավիճակ | Բավարիայի ճարտարապետության հուշարձան[1] |
![]() | |
![]() | |
| 48°08′40″N 11°34′00″E / 48.144476311806°N 11.566600121051°E | |
ՆՍԳԲԿ վարչական շենք (գերմ.՝ Verwaltungsbau der NSDAP), վարչական կառույց Մյունխենում, որը կառուցվել է 1933-1937 թվականներին ճարտարապետ Պաուլ Լյուդվիգ Տրոստի կողմից։ Կառույցի առաջին ճարտարապետական նախագծերը թվագրվում են 1931 թվականին։ Շինարարական աշխատանքները ավարտվել են ճարտարապետի մահվանից երեք տարի անց։
Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության վարչական շենքում տեղակայված էր կուսակցության կենտրոնական ապարատը։ Մասնավորապես, այս շենքում է պահվել կուսակցության 8 միլիոն անդամների քարտարանը։ Հսկա գրապահարանները, որտեղ պահվում էր քարտարանը, մինչ օրս գտնվում են շենքի նկուղային հատվածում։ «Ֆյուրերբաուի» հետ միասին (ինչպես նաև ներկայումս ապամոնտաժված Պատվո տաճարների), այն ավարտում է Մյունխենի Քյոնինգսպլաց հրապարակի ճարտարապետական կոմպոզիցիայի արևելյան հատվածը։

1945 թվականին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության վարչական շենքում և «Ֆյուրերբաուում» տեղակայվել է Հարավային Գերմանիայում՝ Երրորդ Ռայխի նացիոնալ-սոցիալիստական կազմակերպությունների կողմից երկրից դուրս բերված մշակութային ժառանգության կենտրոնական հավաքակայանը։ Այստեղից այդ արժեքները փոխանցվել են օրինական սեփականատերերին։
Ներկայումս ՆՍԳԲԿ նախկին վարչական շենքում տեղակայված է Դասական քանդակագործության պատճենների և Մյունխենի պետական գրաֆիկական հավաքածուների թանգարանները[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://geodaten.bayern.de/denkmal_static_data/externe_denkmalliste/pdf/denkmalliste_merge_162000.pdf
- ↑ «Административное здание НСДАП, Мюнхен в 2019». www.turizm.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Viktor Ullrich: Hauptstadt der Bewegung. Teil 1 Munchen 1919—1938, ISBN 3-88741-080-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՆՍԳԲԿ վարչական շենք» հոդվածին։ |

