Յուրի Սարգսյան (ծանրամարտի մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Սարգսյան
Ծնվել էփետրվարի 22, 1922(1922-02-22)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 2004(2004-12-08) (82 տարեկան)
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան
ԳերեզմանՍլավոնական գերեզմանատուն
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

Յուրի Պողոսի Սարգսյան (փետրվարի 22, 1922(1922-02-22), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 8, 2004(2004-12-08), Կրասնոդար, Ռուսաստան), ծանրամարտի խորհրդային մարզիչ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1979)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Սարգսյանը ծնվել է 1922 թվականի փետրվարի 22-ին Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ)։ Մեծացել է Թբիլիսիում։ 1942 թվականից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, պարգևատրվել «Արիության համար» և «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

1960 թվականին տեղափոխվել է Կրասնոդար, որտեղ մինչև 1991 թվականը մարզչական գործունեություն է ծավալել «Սպարտակ» մարզական ընկերության ծանրամարտի մարզադպրոցում։ 1966-1968 թվականներին աշխատել է ապագա օլիմպիական չեմպիոն Մուխարբիյ Կիրժինովի հետ[2]։ Հետագայում պատրաստել է այնպիսի հայտնի մարզիկների, ինչպիսիք են աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Առաքելովը և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վլադիմիր Կուզնեցովը։ 1982 թվականին ԽՍՀՄ Մարզկոմիտեի կողմից ճանաչվել է ծանրամարտի «Տարվա լավագույն մարզիչ»[3]։

Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին Կրասնոդարում։ Թաղված է Սլավոնական գերեզմանատանը։ Կրասնոդարի երկրամասում ամեն տարի անցկացվում են Յուրի Սարգսյանի հիշատակին նվիրված ծանրամարտի մանկապատանեկան մրցումներ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Память народа». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. ««Железное» счастье Мухарбия Киржинова». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  3. «В поисках силы богатырской». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  4. Масленица в Горячем ключе закончилась тяжелыми «блинами» (2014)(չաշխատող հղում)
  5. «Анапские тяжелоатлеты завоевали медали краевого первенства (2015)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]