Յուրի Շաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Շաքարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1933 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 28, 2021 (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1956) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Յուրի Ղևոնդի Շաքարյան (հոկտեմբերի 23, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 2021), էլեկտրաէներգետիկայի և էլեկտրամեխանիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978): Ռուսաստանի էլեկտրատեխնիկական ԳԱ, Ամերիկյան ճարտարագետների, էլեկտրատեխնիկների, էլեկտրոնային մասնագետների ինստիտուտի անդամ։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2006)[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Շաքարյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961 թվականից աշխատում է էլեկտրաէներգետիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա), 1987 թվականից՝ փոխտնօրեն, էներգամատակարարման զարգացման տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են փոփոխական հոսանքի էլեկտրական մեքենաների ինքնաշխատ կարգավորման, ավտոմատացված էլեկտրահաղորդակի, էլեկտրաէներգետիկայի համակարգերի տեսության հարցերին։ Մշակել է նոր տիպի ոչ համաժամանակային էլեկտրական մեքենաներ։ Հեղինակ է մենագրությունների և ուսումնական ձեռնարկների[2][3]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 2006
- «Էլեկտրատեխնիկայի բնագավառում վաստակի համար»[4]
- Պավել Յաբլոչկովի մրցանակի դափնեկիր
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Управляемая машинна переменного тока, М., 1969 (համահեղիակ)
- Асинхронизированные синхронные машины, М., 1984.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шакарян Юрий Гевондович – биография
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 257։
- ↑ «Шакарян Юрий Гевондович». Արխիվացված է օրիգինալից 2018-05-20-ին. Վերցված է 2019-03-14-ին.
- ↑ Научный руководитель ОАО «НТЦ ФСК ЕЭС» Юрий Гевондович Шакарян награжден медалью «За заслуги в электротехнике»(չաշխատող հղում)
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շաքարյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 2021 մահեր
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսահայ ֆիզիկոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ
- Հայ գիտնականներ