Յուրի Նագայցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Նագայցև
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1973(1973-04-19)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Յուրի Անատոլևի Նագայցև (ապրիլի 19, 1973(1973-04-19)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լատվիացի ֆուտբոլիստ։ Խաղային կարիերայի ավարտից հետո՝ մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Նագայցևը ծնվել է 1973 թվականի ապրիլի 19-ին։ Ֆուտբոլում առաջին քայլերն արել է Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց «Դաուգավա» (Ռիգա) և Ռիգայի ֆուտբոլային դպրոցում, սակայն որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ խաղացել է կարճ ժամանակով (1991․ «ՌԱՖ-2», 1992․  «Գեմմա», 1993․  «Աուդա», 1994․  «Կվադրատս» Լատվիայի առաջնության տարբեր լիգաների բոլոր թիմերը)։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչի առաջին փորձը նա ստացել է 1993 թվականին, երբ ընդունել է Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց «Դաուգավայի» մանկական թիմը։ 1996-2007 թվականներին աշխատել է որպես մարզիչ «Սկոնտո» պատանեկան ֆուտբոլային կենտրոնում, ինչպես նաև 1998 և 2000 թվականներին երկրի պատանեկան հավաքականում։ 2008 թվականին գնացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ճամբար, որտեղ զբաղեցրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարզական տնօրենի պաշտոնը։ 2011 թվականին եղել է «Ստրոգինո» մարզադպրոցի փոխտնօրեն, ինչպես նաև եղել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը կից մարզչական վարպետության ակադեմիայիում որպես հրահանգիչ, որտեղ աշխատել է «Տամբովի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ։ Նա տարբեր ուսումնական ծրագրեր է կազմել երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հիմնական կազմում էին։ 2015 թվականին վերապատրաստվել է PRO-UEFA արտոնագիր ստանալու համար։

2017 թվականից օգնել է Անդրեյ Տալալաևին։ Հիմնականում պատասխանատու էր մարտավարության, երբեմն ֆիզիկական պատրաստվածության համար։ 2017-2018 մրցաշրջանում աշխատել է «Տամբովում»[2], հաջորդ մրցաշրջանում՝ հայկական «Փյունիկում»[3]։ 2019-2020 թվականներին աշխատել է «Խիմկիում»[4], որտեղից էլ հեռացել է չհամաձայնվելով ակումբի զարգացման  փոփոխության մտքին[5] Տալալաևի հետ միասին։

COVID-19 համավարակի ժամանակ զբաղվել է YouTube-յան ալիքով[6]։ Հուլիսի վերջին ընդգրկվել է «Կռիլյա Սովետովի» մարզչական շտաբում[7], որտեղից նա հեռացել է Տալալաևի կողմից Գրոզնիի «Ախմատից» առաջարկ ստանալուց մեկ ամիս անց[8]։ 2022 թվականի սեպտեմբերի 11-21-ը Անդրեյ Տալալաևի հեռանալուց հետո եղել է «Ախմատի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը։

Հոկտեմբերի 15-ին ընդգրկվել է Տալալաևի մարզչական շտաբում Մոսկվայի «Տորպեդոյում»։

Գլխավոր մարզչի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Գործի սկիզբ Խաղի ավարտ Արդյունքներ
Խաղեր Հ Ո Պ ԽԳ ԲԳ Արդյունք Հաղթանակներ %
«Ախմատ (ֆուտբոլային ակումբ)» (գլխավոր մարզչի պաշտոնակատար) 2022 թվական սեպտեմբերի 11 2022 թվական սեպտեմբերի 21 2 1 0 1 3 3 +0 50,00

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Пополнение в тренерском штабе! — Новости». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Тренер «Пюника» показал непристойный жест скамейке «Тобола» после победы в ЛЕ — Чемпионат». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Юрий Нагайцев вошёл в штаб Андрея Талалаева — ФУТБОЛЬНАЯ НАЦИОНАЛЬНАЯ ЛИГА». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  5. ««Химки» объявили об уходе Талалаева и смене вектора развития клуба». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  6. «1-й эфир (08.04.2020) Юрий Нагайцев. Ответы на вопросы, связанные с работой тренера по футболу. — YouTube». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Нагайцев пополнил тренерский штаб Талалаева в «Крыльях Советов»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  8. ЧЕЧНЯ. Юрий Нагайцев и Джованни Серджио вошли в тренерский штаб «Ахмата»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Նագայցև» հոդվածին։