Յուրի Յուզբաշյան
Յուրի Յուզբաշյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1935 (85 տարեկան) Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1964) |
Անդամակցություն | Հայաստանի երաժշտական ընկերություն |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ և Մովսես Խորենացու մեդալ |
Յուրի Վաղարշակի Յուզբաշյան (սեպտեմբերի 11, 1935, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, երաժիշտ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1991)։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2003)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Յուզբաշյանը ծնվել է 1935 թվականին, Գորիսում: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1964 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը։ Դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1965 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, 1987-1998 թվականներին նույն համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկան, 1999-2009 թվականներին՝ խմբավարության և ձայնադրման ամբիոնի վարիչ[1][2]:
Նյու-Յորքի միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է, անդամակցում է երեխաների և պատանիների երաժշտական դաստիարակության համաշխարհային ընկերություններին (Հունգարիա-1975, Հելսինկի-1990)։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աստիճաններ շնորհող գիտական խորհրդի և Հայաստանի երաժշտական ընկերության անդամ է[3]:
Պարգևներ, կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկյան կենսագրություններ ուսումասիրող ինստիտուտի «Տարվա մարդ» տիտղոս, 1994, 2010
- ՀՀ վաստակավոր մանկավարժ, 2003
- Մովսես Խորենացու մեդալ (2015)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գորիս քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ դիրիժորներ
- ՀՀ վաստակավոր մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ