Յուրի Հակոբյան
Յուրի Յախշևիչ Հակոբյան | |
---|---|
![]() | |
1953, փետրվարի 5 - 1992, նոյեմբերի 1 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ Սումգայիթի ջարդեր |
Յուրի Հակոբյան (1953, փետրվարի 5, Ադրբեջան, Սումգայիթ - 1992, նոյեմբերի 1, գյուղ Առաջաձոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Հակոբյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 5-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։
Ավարտել է միջնակարգ դպրոցը։
Ծառայել է Խորհրդային Հայաստանում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես էլեկտրամոնտյոր։ Սումգայիթի ջարդերից հետո ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ստեփանակերտում։
Արցախյան ազատամարտի ակտիվ գործիչներից էր։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Վրեժ» ջոկատը, որտեղ ընդգրկվել են Սումգայիթի փախստականները։
Յուրին մասնակցել է նաև Ասկերանի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։
Յուրի Հակոբյանը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 1-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Թաղված է Ստեփանակերտի Արմենավան գերեզմանոցում
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալի դափնեկիր (Հայաստան, հետմահու)։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախյան ազատամարտում զոհվածների թանգարան Archived 2015-09-20 at the Wayback Machine.