Յուրի Կաբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կաբալյան
Ծնվել է1935 սեպտեմբերի 26
ԾննդավայրԲուդյոնովսկ, ՌԴ, Ստավրոպոլի երկրամաս
ԿրթությունՀԱՊՀ (1957)
ԱշխատավայրՆաիրիտ

Յուրի Կոռնեյի Կաբալյան (սեպտեմբերի 26, 1935(1935-09-26), Բուդյոննովսկի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1978-1988 թվականներին եղել է Մալուխի արդյունաբերության նախագծակոնստրուկտորային և տեխնոլոգիական ԳՀԻ փոխտնօրենը, 1989 թվականից՝ Նաիրիտ ՓԲԸ առաջատար գիտաշխատող։

Աշխատանքները վերաբերում են հալոգեն պարունակող պոլիմերներից բաղադրյալ նյութերի ստացման և ժողովրդական տնտեսության մեջ դրանց կիրառման հարցերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]