Յուրի Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Զոհրաբյան
Ծնվել էմայիսի 17, 1938(1938-05-17) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունուրոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Յուրի Գևորգի Զոհրաբյան (մայիսի 17, 1938(1938-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուրոլոգ։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ (1998), հայկական մասնաճյուղի փոխնախագահ (1999)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի մայիսի 17-ին, Երևանում, քիթ-կոկորդ-ականջաբան Գևորգ Զոհրաբյանի և բժշկուհի Ելենա Ավագյանի ընտանիքում[2]։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1964-1968 թվականներին աշխատել է Հայկական ԽՍՀ Կամո քաղաքի բուժմիավորումում, 1968-1978 թվականներին՝ Ռ. Օ. Յոլյանի անվան III կլինիկական հիվանդանոցում, 1978-1981 թվականներին՝ Երևանի I կլինիկական հիվանդանոցում, 1981-1991 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ։ 1991 թվականից եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի դոցենտ, ուրոլոգիայի պրոֆեսոր։ Զոհրաբյանի ղեկավարած ուրոլոգիայի բաժանմունքում կատարվում են բոլոր տեսակի ուրոլոգիական վիրահատություններ[3]։

1999 թվականից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի փոխնախագահն է, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նախագահը։

Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, այդ թվում՝ մենագրությունների և ռացիոնալիզատորական առաջարկների՝

1974 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Շագանակագեղձի ադենոմայի կլինիկական և մորֆոլոգիական առանձնահատկությունները հիվանդության ընթացքի տարբեր փուլերում» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկական գիտությունների թեկնածու (1974),
  • Պրոֆեսոր (1991),
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ (1998),
  • Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1998)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.raen.am http://www.raen.am/manpo/members/z2.html. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «ԿՈՉՈՒՄՈՎ ԲԺԻՇԿ» ՆԱԽԱԳԾԻ 20-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԶՈՀՐԱԲՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
  3. «Зограбян Юрий Геворкович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]