Յուրի Աբովյան (լողորդ)
Յուրի Աբովյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ | 1931 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Յուրի Աբովյան (ռուսերեն՝ Юрий Абовян . 1931, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][1]), ծնունդով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից հայ խորհրդային մարզիկ, լողորդ[2]։ 1954 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպայի լողի առաջնությունում նա բրոնզե մեդալ է նվաճել 4 × 200 մ ազատ ոճով փոխանցումալողի մրցումներում[3]։ Թիմակիցներն էին Նիկոլայ Սուխոռուկովը, Վյաչեսլավ Կուրեննոյը և Լև Բալանդինը։ Երրորդ մրցանակակիր դարձած քառյակի ցույց տված արդյունքն էր 8 րոպե 55,9 վայրկյան։ Իսկ հաջորդ տարի Յուրի Աբովյանն անհատապես նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը 400 մետր ազատ ոճով լողի մրցումներում[1][1][3]։ 1956 թվականին այդ նույն մրցաձևում նա դարձել է ԽՍՀՄ փոխչեմպիոն, 1958 և 1960 թվականներին ԽՍՀՄ առաջնություններում 200 մետր բաթերֆլայ ոճով լողի մրցումներում՝ բրոնզե մեդալակիր։
Յուրին հանդես է եկել որպես Թբիլիսիի «Դինամո» մարզական ակումբի լողորդների թիմի անդամ։ Մարզիչը՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Լ. Ա. Իոակիմիդին էր։
Միջազգային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի առաջնություն | |||
---|---|---|---|
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
1954 թ | Թուրին (Իտալիա ) | Բրոնզ</img> | 4 × 200 մ ազատ ոճ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 СИЛЬНЕЙШИЕ СОВЕТСКИЕ ПЛОВЦЫ. swimmingmasters.narod.ru
- ↑ Natation - Yuriy ABOVYAN
- ↑ 3,0 3,1 Yuriy ABOVYAN. les-sports.info