Յուրե Բալկովեց
![]() | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1994[1] (28 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նովո Մեստո, Սլովենիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յուրե Բալկովեց (սլովեն.՝ Jure Balkovec, սեպտեմբերի 9, 1994[1], Նովո Մեստո, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, թուրքական «Ֆաթիհ Կարագյումրյուք» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալկովեցը «Բելա Կրայինա» ակումբի սան է։ 2011 թվականի մարտի 13-ին «Դոբայի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Սլովենիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում[2]։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Դոմժալե»։ Օգոստոսի 20-ին «Գորիցայի» դեմ խաղում նշել է նորամուտը Սլովենիայի առաջնությունում[3]։ 2012 թվականի մայիսի 17-ին «Նաֆտա 1903»-ի դեմ խաղում Յուրեն խփել է իր առաջին գոլը «Դոմժալեի» կազմում[4]։ 2014 թվականի սկզբին Բալկովեցը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Կրկա» ակումբ։ Ապրիլի 16-ին «Տրիգլավի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[5]։
2014 թվականի ամռանը Բալկովեցը վարձավճարով տեղափոխվել է «Ռադոմլիե» ակումբ։ Հուլիսի 20-ին, «Կոպերի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ 2015 թվականի ամռանը Յուրեն վերադարձել է «Դոմժալե» և 2017 թվականին ակումբին օգնել է նվաճել Սլովենիայի գավաթը[7]։
2018 թվականի սկզբին Բալկովեցը տեղափոխվել է իտալական «Բարի»։ Մարտի 13-ին «Սպեցիայի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Իտալիայի Բ Սերիայում[8]։ Ապրիլի 27-ին «Վիրտուս Էնտելայի» դեմ խաղում Յուրեն խփել է իր առաջին գոլը «Բարիի» կազմում[9]։ Նույն տարվա ամռանը Բալկովեցը պայմանագիր է կնքել «Հելլաս Վերոնայի» հետ։ Սեպտեմբերի 1-ին «Կոզենցայի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[10]։ 2019 թվականի ամռանը Բալկովեցը վարձակալվել է «Էմպոլիի» կողմից։ Օգոստոսի 25-ին «Յուվե Ստաբիայի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[11]։ Դեկտեմբերի 7-ին «Ասկոլիի» դեմ խաղում Յուրեն խփել է իր առաջին գոլը «Էմպոլիի» կազմում[12]։
2020 թվականի սեպտեմբերի 14-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է թուրքական «Ֆաթիհ Կարագյումրյուք» ակումբ, որտեղ էլ այժմ խաղում է։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[13]։ Թիմի կազմում նորամուտը նշել է սեպտեմբերի 25-ին «Բաշաքշեհիրի» դեմ խաղում[14]։ «Ֆաթիհ Կարագյումրյուքի» մարզաշապիկով առաջին գոլը խփել է 2021 թվականի հունվարի 3-ին «Տրաբզոնսփորի» դեմ խաղում[14]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 13-ին Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Բալկովեցն իր նորամուտն է նշել Սլովենիայի հավաքականի կազմում[15]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դոմժալե»
- Սլովենիայի գավաթակիր՝ 2016/2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Бела Крайина VS. Доб 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-13
- ↑ «Домжале VS. Горица Нова-Горица 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-20
- ↑ «Нафта 1903 VS. Домжале 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-05-17
- ↑ «Триглав VS. Крка 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-04-16
- ↑ «Радомлье VS. Копер 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-20
- ↑ «Домжале - Олимпия Любляна: смотреть онлайн 31 мая 2017, прямая трансляция матча SopCast бесплатно | Soccer365.ru»։ soccer365.ru։ Վերցված է 2021-04-06
- ↑ «Бари VS. Специя 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-03-13
- ↑ «Бари VS. Виртус Энтелла 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-04-27
- ↑ «Козенца VS. Эллас Верона 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-09-01
- ↑ «Эмполи VS. Юве Стабия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-08-25
- ↑ «Эмполи VS. Асколи 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-12-07
- ↑ «Jure Balkovec - Player profile 20/21»։ _ (անգլերեն)։ Վերցված է 2021-04-06(չաշխատող հղում)
- ↑ 14,0 14,1 «Jure Balkovec - Detailed stats»։ _ (անգլերեն)։ Վերցված է 2021-04-06
- ↑ «Словения VS. Финляндия 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-13
|
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սլովենիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարիի ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սլովենացի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ