Յուոզաս Կազիցկաս
Յուոզաս Կազիցկաս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1918 |
Ծննդավայր | Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 10, 2014[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | East Hampton, Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիտովտ Մեծի համալսարան և Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ |
Յուոզաս Կազիցկաս (հունիսի 16, 1918, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 10, 2014[1], East Hampton, Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան լիտվացի գործարար։ Միլիարդատեր է, Լիտվայի ամենահարուստ մարդկանցից մեկը, բարեգործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1863 թվականի ապստամբության ժամանակ արտաքսված մասնակիցների ժառանգների ընտանիքում։ 1922 թվականին ծնողների հետ վերադարձել է Լիտվա։ 1937-1940 թվականներին սովորել է Վիտովտ Մեծի և Վիլնյուսի համալսարանում։ 1944 թվականին գաղթել է Գերմանիա, երեք տարի անց տեղափոխվել ԱՄՆ[2]։
Իր կապիտալի հիմնական մասը կուտակել է ԱՄՆ-ում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտվելով ԱՄՆ բարձրագույն քաղաքական շրջանակներում իր ազդեցությունից՝ նա ժամանակին ֆինանսավորել է լիտվական «Սայուդիսը» և կարևոր դեր է խաղացել 90-ականներին Լիտվայի միջազգային ճանաչման գործընթացում։
1990-ականների սկզբին վերադարձել է Լիտվա և հիմնել Լիտվայում առաջին մասնավոր հեռահաղորդակցային «Litcom» ընկերությունը (այժմ «Omnitel»` Լիտվայում բջջային կապի առաջատար օպերատոր)։
Յուոզասը Լիտվա է բերել «Մոտորոլա», «Կոկա-Կոլա», «Ֆիլիպ Մորիս» ընկերությունները, նպաստել «Williams International» նավթային ընկերության մուտքին, «Orlen Lietuva» ամերիկյան ընկերության սեփականաշնորհման շուրջ բանակցություններում հանդիսացել է ակնհայտ և ակտիվ միջնորդ (Կազիցկասը Լիտվայի նախագահ Վ. Ադամկուսի և «Վիլյամս Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Ջ. Բումգարների վաղեմի ընկերն է)։
Օգտվելով իր կապերից՝ Կազիցկասը կազմակերպել է նախկին վարչապետ Կ. Պրունսկենի ոչ պաշտոնական հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ, եվրոպական խոշոր պետությունների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ։
Կազիցկասը 2004 թվականի սեպտեմբերին ձեռք է բերել «Baltnetos komunikacijos»-ի բաժնետոմսերի 100%-ը։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիցկասի ընտանիքի հիմնադրամը ֆինանսավորել է «Լիտվայի լուսավորության ծրագրի» մրցույթը։ Այս ծրագրի նպատակն է համակարգչային տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման համար պայմաններ ստեղծել ոչ միայն ինֆորմատիկայի դասարաններում, այլև այլ առարկաների ուսումնական գործընթացներում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 13-ի հիշատակի մեդալ (փետրվարի 12, 1992)[3]
- Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի հրամանատար (հուլիսի 14, 1995)[4]
- Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի Մեծ խաչի ասպետ (փետրվարի 10, 1998)[5]
- Մեծ խաչի ասպետ «Լիտվային մատուցած ծառայությունների համար» (ապրիլի 16, 2008)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #138831580 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ KFF
- ↑ Декрет от 12 февраля 1992 года № I-2326 (Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine)(լիտվ.)
- ↑ Декрет Президента Литвы от 14 июля 1995 года № 689 (Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine)(լիտվ.)
- ↑ Декрет Президента Литвы от 10 февраля 1998 года № 1523 (Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine)(լիտվ.)
- ↑ Декрет Президента Литвы от 16 апреля 2008 года № 1K-1315 (Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine)(լիտվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվայի նավթամուղի սեփականաշնորհում
- Արտագաղթողների հիմնադրամը շարունակում է աջակցել դպրոցներին
- «Juozas Petras Kazickas». Kazickas Family Foundation (լիտվերեն). Kazickas Family Foundation. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- Հունիսի 16 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հուլիսի 10 մահեր
- 2014 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Վիտովո Մեծի համալսարանի շրջանավարտներ
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի բարերարներ
- Երկարակյացներ