Jump to content

Յուն Բոռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուն Բո Ռա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն윤보라
Նաև հայտնի է որպեսYoon Bo-ra
Ծնվել էդեկտեմբերի 30, 1989(1989-12-30)[1] (36 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, ռեփեր, դերասանուհի, մոդել, պարուհի և կինոդերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլStarship Entertainment
ԿրթությունՄյոնգջի համալսարան և Կյոնգ Հի համալսարան
ԱնդամակցությունSistar և Sistar19?
Կապված
Ստորագրություն
Ստորագրություն
 Yoon Bo-ra Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Յուն Բո Ռա (դեկտեմբերի 30, 1989(1989-12-30)[1], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի ճանաչված է Բոռա անունով, հարավկորեացի երգչուհի։ Նա Sistar գյորլ բենդի և դրա ենթախմբի՝ Sistar19 անդամ է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոռան ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 30-ին[2], Սեուլում։ Սովորել է Մյոնջի համալսարանում և ավարտել է 2015 թվականի փետրվարին։

2010 թվականի հունիսին առաջնելույթ է ունեցել Sistar խմբի կազմում, KBS հեռւստաընկերության Music Bank հաղորդմանը, իրենց «Push Push» երգով[3]։

2011 թվականի սկզբին Հյորինը և նա հիմնեցին Sistar19 ենթախումբը, որոնց առաջին երգը կոչվում է «Ma Boy»[4]:

Սոլո կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա մասնակցելու է Invincible Youth հեռուստանախագծին։ Առաջին թպիզոդը թողարկվել է նոյեմբերի 11-ին[5]։

2012 թվականի հոկտեմբերի 3-ին նա հայտնվել է Լի Սոկ Հունի «Because I Like You» տեսահոլովակում[6]։

2012 թվականի հոկտեմբերի 21-ին Inkigayo շոում հայտարարվեց, որ Բոռան միանալու է SBS Gayo Daejeon հաղորդման չորս խմբերից մեկին և բեմադրելու են նոր երգ։ Որպես Mystic White խմբի անդամ, դեկտեմբերի 26-ին Բոռան թողղարկեց «Mermaid Princess» երգը[7]։

2013 թվականի դեկտեմբերի 21-ին KBS մրցանկաբաշխությանը Բոռան Ջոն Պակի հետ հաղթեց «Լավագույն ռուկի» մրցանակը։ 2015 թվականի հունվարի 21-ին հայտարարվեց, որ Բոռան Կիմ Հիչուլը, Գու Հա Ռան և Հանին վարելու են KBS հեռուստաընկերության A Style for You նորաձևության վերաբերյալ շոուն[8]։

2015 թվականի ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Բոռան համագործակցելու է Ադունգայի և «Unpretty Rapstar» հաղորդման մասնակիցներ Կիսոմի, Լի Շամի եւ Ջեյսի հետ։ Երգը կոչվում է «Feedback», որը թողարկվել է ապրիլի 28-ին[9]։

2015 թվականի ապրիլի 27-ին հայնտի դարձավ, որ Բոռան նկարահանվելու է նոր «Շողոքորթ» վեբ դրամայում, որտեղ խաղացել է խմբի ղեկավար Բոն Գիի դերը[10]։ Հուլիսի 14-ին հայտարարվեց նրա «Բարձրորակ սեր» նոր վեդ դրամայում նկարահանվելու մասին, որտեղ խաացել է Մին Ջու երկորդական կերպարի դերը[11]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Երգ Տևողություն Արտիստ
2012Mermaid Princess«Mermaid Princess»3:28Mystic White
2013Will In Fall«Bubble»3:29K.Will
2015Feedback«Feedback»3:07Կիսոմ, Լիլ Շամ Ջեյս և Ադունգա

Ֆիլմագրությում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային դրամաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Դեր Նշումներ Հեռուստաընկերություն
2012 Անտանելի ընտանիք Ինքն իրեն Կամեո, Էպիզոդ 22 KBS2
2014 Օտարերկրացի բժիշկը Լի Չանգյի Երկորդական դեր
2015 Շողոքորթ Բոն Հի Գլխավոր դեր Վեբ դրամա
Բարձրորակ սեր Մին Ջու Երկորդական դեր Վեբ դրամա

Հեռուստահաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Հեռուստաընկերություն Նշումներ
2010–2012Let's Go Dream Team 2KBS2Էպիզոդներ 44, 53, 55, 71, 74, 77, 86, 92, 166, 182, 188
2011Invincible YouthKBSԷպիզոդներ 53, 54
2011–2012Invincible Youth 2Մշտական մասնակից
Quiz to Change the WorldMBCԷպիզոդներ 150, 169, 192
2012Strong HeartԷպիզոդներ 113, 114
Running ManԷպիզոդներ 95, 174
1 Night 2 DaysKBS2Էպիզոդ 252
2013Blind Test Show 180°MBCԷպիզոդ 3
Shinhwa BroadcastJTBCԷպիզոդներ 45, 46[12]
Fashion King KoreaԺյուրի
Barefooted FriendsԷպիզոդ 25
2013 Idol Star Olympics ChampionshipsMBCԽաղացող
Cool Kiz On The BlockKBS2Էպիզոդ 12
2014Running ManԷպիզոդ 201
2015A Style for YouKBS WorldՀաղորդավար
Running ManԷպիզոդ 255
You Hee-yeol's SketchbookKBS2Էպիզոդ 284
2016Law of the Jungle in PanamaԱնձնակազմի անդամ
Hit The StageMnetՄրցակից
Talents for SaleKBSԷպիզոդ 7, 8
Knowing BrosJTBCԷպիզոդ 32
Running ManԷպիզոդ 307

Վարած հաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Հաղորդում Ամսաթիվ
2012M! CountdownԱպրիլի 19
Show! Music CoreՕգոստոսի 4, 18, 25
2013Let's Go Dream Team! 2Մայիսի 5
2013–2015Music BankՀոկտեմբերի 25, 2013 – Ապրիլի 24, 2015

Մասնակցությունը այլ արտիստների տեսահոլովակներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Տեսահոլովակ Արտիստ Դեր
2011BoyfriendBoyfriendԻնքն իրեն
2012I Need YouK.Will
Because I Like YouԼի Սոկ Հուն
2015WetՋույոն
Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Նոմինցաված աշխատանք Արդյունք
2013 KBS Entertainment Awards Լավագույն ռուկի[13] Music Bank Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.dispatch.co.kr/793447
  2. Mark Russell (2014 թ․ ապրիլի 29). K-Pop Now!: The Korean Music Revolution. Tuttle Publishing. էջ 100. ISBN 978-1-4629-1411-1.
  3. Debut. Allkpop.com (2010-06-04). Retrieved on 2012-07-17.
  4. 전설 및 아이돌가수 | 자유 선언 토요일 《KBS》. 2011-06-18 확인.
  5. "Full Cast for Invincible Youth 2". (October 2011). Allkpop. Retrieved November 17, 2015.
  6. "SG Wannabe’s Lee Seok Hoon unveils “Because I Like You” MV (starring SISTAR’s Bora)" (October 2012). Allkpop. Retrieved November 17, 2015.
  7. "Mystic White (Jiyoung, Bora, Sunhwa, Gayoon, Lizzy) release “Mermaid Princess” track". (December 2012). Allkpop. Retrieved November 17, 2015.
  8. "Hara joins + Heechul, Jooyeon, and Bora in talks to be MCs for fashion-beauty show 'A Style for You'". (January 2015). Allkpop. Retrieved November 17, 2015.
  9. «Sistar's Bora and Unpretty Rapstar's Kisum, Lil Cham, and Jace are sexy in stripes in Collaboration teaser photo». Allkpop. 2015 թ․ ապրիլ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. "Bora to act in web-drama 'Suck Up' with F.T Island's Jaejin, Bae Seul Gi, and Kwak Dong Yeon". (April 2015). Allkpop. Retrieved November 17, 2015.
  11. «SISTAR's Bora Confirmed to Join Jung Il Woo and Jin Se Yeon in New Web Drama». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. Hong, Grace Danbi (2013 թ․ հունվարի 23). «Shinhwa and SISTAR Reenact Love Studio on Shinhwa Broadcast». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  13. «Winners and Performances from the 2013 KBS Entertainment Awards». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Բոռա» հոդվածին։