Յունհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յունհա
Younha from acrofan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն고윤하
Ի ծնե անունԿո Յուն Հա
Նաև հայտնի է որպեսOricon Comet
Ծնվել էապրիլի 29, 1988(1988-04-29) (31 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի, ջազ երաժիշտ, դաշնակահարուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլEpic Records (Ճապոնիա, 2004-2007), Geneon Entertainment/Sistus Records (Ճապոնիա, 2008), Stam Entertainment (Հարավային Կորեա, 2006-2011)
ՇրջանավարտHankuk University of Foreign Studies?
Կայքwww.younha.jp

Յունհա (հանգըլ՝ 윤하, Յունհա, ճապ.՝ ユンナ Յուննա, իրական անունը Կո Յուն Հա, ապրիլի 29, 1988(1988-04-29), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի փոփ-երգչուհի։ Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ և ճապոներենով։ Դեբյուտ է արել Ճապոնիայում 16 տարեկանում «Yubikiri» երգով։ Ճանաչում ձեռքբերելով Ճապոնիայում, ստացել է Oricon Comet մականունը, քանի որ նրա երգերը հայտնվել են ճապոնական հիթ-շքերթներում, իսկ մի քանիսները օգտագործվել են անիմե-սերիալներում և Դորամաներում, որպես գլխավոր երաժշտություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մելոմանների ընտանիքում։ 4 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Մանկուց հետաքրքրվել է ճապոնական դորամաներով, դա դրդել է նրան, որպեսզի նա սովորի ճապոներեն, հետագայում մեծ հետաքրքրություն է առաջացել ճապոնական երաժշտության նկատմամբ։ Առաջին սիրելի ճապոնական խումբը եղել է X Japan-ը, ինչպես նաև ՅունՀան հետաքրքրվել է Հիկարու Ուտադա և Միսակի Իտո (Misia) երգչուհիների ստեղծագործություններով։

Ծնողների աջակցությամբ ՅունՀան սկսել է մասնակցել տարբել կորեական երաժշտական լսումների։ Սակայն, նրա բախտը չէր բերում, ամեն տեղ, որտեղ նա մասնակցել է, նրան չէին ընտրում այն պատճառով, որ նա չի համապատասխանում փոփ այդոլի կարգավիճակի։ Բայց աղջիկը չէր հանձնվում, այնուամենայնիվ նրան նկատեցին Stam Entertaiment-ի լսումների ժամանակ։ Նրան նկատել է մի ճապոնական երաժշտական գործակալություն, և առաջարկել է ձայնագրել ալբոմ։ Դրանից հետո ՅունՀայի մոտ սկսվել են ծանր ժամանակներ, քանի որ նա պետք է ընտրություն կատարեր Ճապոնիայի և Կորեայի միջև, որպեսզի ձայնագրի իր դեբյուտային ալբոմը այս երկրներում։ Նրա կյանքը վերադարձավ իր նախկին դիրքին, դեբյուտային ալբոմի և երգի ձայնագրումից հետո՝ Ճապոնիայում և Կորեայում։ Այդ ժամանակ նրա ճանաչումը սկսեց մեծանալ։ 2007 թվականին ՅունՀան ընդունվել է Հանգուկ՝ օտար լեզուների համալսարան, որը ավարտել է 2011թվականին (ճապոներենի մասնագետ)։ Յունհան թողարկել է շատ երգեր և ալբոմներ, որոնք հայտնի են Ճապոնիայում և Կորեայում։ 2011 թվականին նրան հրավիրել են աշխատել որպես DJ, MBC "Starry Night" ռադիոյում, նույն թվականի ապրիլին նա դատի է տվել իր գործակալությանը՝ LionMedia-յին խնդրանքով, որ լուծարեն նրա պայմանագիրը գործակալության հետ, անարդար պայմանների պատճառով։

Դերասանի և հաղորդավարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայցի երգչուհուց ՅունՀան ցույց է տվել իրեն նաև, որպես դերասան ճապոնական «Հրեշտակը իջել է կեսօրին» կամ «Ընկնող հրեշտակների օր» (2005), «Այս կիրակի» (2009) ֆիլմերում։ Ինչպես նաև խաղացել է կորեական «Suspicious Customers» (2011) ֆիլմում, ֆիլմը աղջկա համար դարձել է մի քիչ կենսագրական, քանի որ նա խաղացել է երգչուհի-սան, ով միշտ ձախողվում է բոլոր լսումների ժամանակ։ ՅունՀանին կարելի տեսնել կորեական «ՅունՀան գնում է Ճապոնիա» (2010) հաղորդումում, որը բաղկացած է 6 սերիայից, որում ՅունՀային կարելի է տեսնել որպես հաղորդավար։ 2012 թվականի օգոստոսին ՅունՀան գնում է Կանադա, որտեղ դառնում է նոր «Knocking on Canada by YounHa» հաղորդումի հաղորդավար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական երգեր

  • 2004.10.20- Yubikiri — Japanese Version
  • 2005.06.01- Houki Boshi
  • 2005.07.13- Motto Futari de
  • 2005.09.07- Touch Yume no Tsuzuki
  • 2005.12.07- My Lover
  • 2006.06.07- Te wo Tsunaide
  • 2006.09.06- Ima ga Daisuki
  • 2007.01.17- Hakanaku Tsuyoku
  • 2009.01.11- Memory
  • 2009.10.- Girl
  • 2009.11.18- Sukinada

Կորեական երգեր

  • 2004.09.01– Yubikiri
  • 2006.12.04– Audition (Time2Rock)
  • 2010.10.14– One Shot

Ճապոնական ալբոմներ

  • 2005.10.05– Go!Younha
  • 2008.03.26 — SONGS -Teens Collection-
  • 2010.09.22– Hitotsu Sora no Shita (Under the Sky)

Կորեական ալբոմներ

  • 2007.03.15– Vol. 1 — A Perfect day for Love Declaration
  • 2007.06.26— A Perfect Day to Say I Love You
  • 2007.10.23– Vol.1.5 — Comet
  • 2008.08.28– Someday
  • 2009.04.15– Vol. 3 — Part.A Peace Love & Ice Cream
  • 2009.12.11– Vol. 3 — Part.B Growing Season
  • 2010.12.16– Mini-album — EP «Lost In Love»
  • 2012.07.03– Vol. 4 - SUPERSONIC
  • 2013.05.02– Mini-album - Just Listen

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Younha Holds Showcase

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]