Յուլյա Սեդեֆջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Սեդեֆջյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1994(1994-12-26) (29 տարեկան)
ԾննդավայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունշեֆ խոհարար
Պարգևներ և
մրցանակներ
 Julia Sedefdjian Վիքիպահեստում

Յուլյա Սեդեֆջյան (ֆր.՝ Julia Sedefdjian, դեկտեմբերի 26, 1994(1994-12-26), Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսահայ գլխավոր խոհարար[1]:Նա փարիզյան Բետա ռեստորանի շեֆ-խոհարարն է, ով պարգևատրվել է Միշելեն աստղով։ 2016 թվականի հունվարին՝ 21 տարեկանում նա դառնում է Ֆրանսիայի ամենաերիտասարդ խոհարարը, ով պարգևատրվել է  աստղով, մինչ նա  ղեկավարում է «լե Ֆաբլ դը լա Ֆոնտեն» ռեստորանը, 7-րդ  շրջանում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայազգի հաշվապահ հոր և սիցիլիական նախնիներից սերած մոր՝ հիվանդանոցի ռենտգենոլոգի դուստրը ՝ Յուլիա Սեդեֆջյանը, մեծանում է իր երկու եղբայրների հետ Նիցցայում[4][5],:Սկզբում նա մտածում է անասնաբույժ դառնալու մասին, բայց, ի վերջո երրորդ դասարանից հետո ՝2009 թվականին, նա 14 տարեկան հասակում աշկերտության է ընդունվում  «Պոլ Օժիեի»[6] հյուրանոցային և զբոսաշրջության դպրոցում:Նա ստանում է խոհարարության այնուհետև հրուշակեղենի մասնագիտական պատրաստվածության վկայական[7]։ Նա փորձառություն  է ձեռք բերում շեֆ-խոհարար Դավիթ Ֆորի մոտ «Աֆրոդիտե» ռեստորանում, որտեղ նա  բացահայտում է մոլեկուլային խոհանոցը՝ զուգորդված նիցցայական ավանդական բաղադրատոմսերով:2012 թվականին Յուլյա Սեդեֆջյանը Ֆրանսիայի լավագույն աշկերտների տարածաշրջանային մրցույթում նվաճում է ոսկե մեդալ։

2016 թվականի  փետրվարին նա պահպանում է հաստատության Միշելեն աստղը՝ ճաշացանկը ամբողջությամբ վերանայելուց և ճաշատեսակների գինը կիսով չափ կրճատելուց հետո։ 21 տարեկանում նա ամենաերիտասարդ անձնավորությունն է, ով ունի Միշելեն աստղ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն տարում նա բնակություն է հաստատում Փարիզում և «Պուալ Ամպլուայի» շնորհիվ առևտրական հանձնակատարի պաշտոն է գտնում  Միշելեն աստղերի արժանացած «Լե Ֆաբլ դը լա Ֆոնտեն» ռեստորանում, մասնագիտանալով ձկնատեսակներից պատրաստված ճաշատեսակներ  մեջ:Վեց ամիս անց նա դառնում է գլխավոր խոհարարի առաջին օգնական[8] :Նա այնտեղ դառնում է պետի տեղակալ 2013 թվականին, այնուհետև 2015 թվականի փետրվարին, ընդամենը  քսան տարեկանում, դառնում է  գլխավոր խոհարար Էնթոնի Դեյվիդի հեռանալուց հետո[9]

2018 թվականի մարտին  լե Ֆաբլ դը լա Ֆոնտենի երկու գործընկերների՝ Սեբաստիեն Ժան-Ժոզեֆի և իր ճաշասենյակի մենեջեր Գրեգորի Անելկայի հետ նա բացում է իր սեփական ռեստորանը, որը կոչվում է   Բետա ( «համբույր »Նիցցայի բառբառով)  Պանտուազ փողոցում  5-րդ  թաղամասում:Ռեստորանն առաջարկում է միջերկրածովային խոհանոց մատչելի գներով։

2018 թվականի սեպտեմբերին Բետայի նույն թաղամասում նա բացում է երկրորդ հաստատություն BÔ («համբույր» կրեոլյան լեզվով ), որն առաջարկում է Կարիբյան ծովից ոգեշնչված տապասների ճաշացանկ։

2019 թվականի հունվարի 21-ին Միշելեն Գիդը աստղ է հանձնում Բետա ռեստորանին[6]:Յուլյա Սեդեֆջյանը, այն հազվագյուտ կանանցից է, ով արժանանում է Գիդ Միշելեն աստղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sur le site de son restaurant, il est recouru à l'usage « cheffe » pour désigner Julia Sedefdjian https://www.restaurant-baieta-paris.fr/
  2. «Julia Sedefdjian, piano forte». Libération.fr (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. «À 21 ans, Julia Sedefdjian est la plus jeune chef étoilée de France». cheekmagazine.fr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  4. Durand-Souffland (2016 թ․ փետրվարի 20). «Moi, Julia Sedefdjian, 21 ans, chef étoilée». Le Figaro.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն)
  5. «Julia Sedefdjian, piano forte». Libération.fr (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 «La Niçoise Julia Sedefdjian obtient sa première étoile au Guide Michelin pour son restaurant Le Baieta à Paris». Nice-Matin (ֆրանսերեն). 2019 թ․ հունվարի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  7. {{{վերնագիր}}}.
  8. «Qui est Julia Sedefdjian, la plus jeune chef étoilée ?». grazia.fr (ֆրանսերեն). 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Julia Sedefdjian, 21 ans et plus jeune chef étoilée de France». Madame Figaro. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.